Կհաղթես աշխարհին, եթե
Աշխարհին հաղթել, նշանակում է համբերությամբ հաղթահարել բոլոր նրա ցանկությունները, ոչ մի չար բան չանել ու պահել Աստծո պատվիրանները: Սբ. Եփրեմ Ասորի
Աշխարհին հաղթել, նշանակում է համբերությամբ հաղթահարել բոլոր նրա ցանկությունները, ոչ մի չար բան չանել ու պահել Աստծո պատվիրանները: Սբ. Եփրեմ Ասորի
Արի՛, Տե՛ր Աստված, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ Քո մահիճը և գնա կյանքի արդարություն տանող ճանապարհով»։ Փարատիր ցավերն ու բժշկիր Քո ժողովրդի հիվանդությունները և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարութունը կրեցիր ու դատապարտեցիր մեր կյանքի և փրկության թշնամուն։ Դու ես մեր կյանքն ու […]
«Տիրոջ Հոգին ինձ վրայ է, դրա համար իսկ օծեց ինձ, ինձ ուղարկեց … Տիրոջը ընդունելի տարին հռչակելու» (Ղուկ. 4:18-19): Մեր առօրյա վազքի մեջ, երբ մարդ փորձում է հացի խնդրից մինչեւ համաշխարհային քաղաքական եւ տնտեսական հարցերին լուծում տալ, հաճախ է մոռացվում կարեւոր այն ճշմարտությունը, որ ներսից՝ հոգուց ու սրտից են գալիս անձնական եւ հասարակական կյանքի թե՛ խնդիրները եւ թե՛ մանավանդ դրանց ապաքինումը: Դեռ 1910-ին իր «Դառնացած ժողովուրդ» հոդվածի վերջում Թումանյանը, իբրեւ մեր ժողովրդի բարոյական խնդրի խտացած ախտորոշում եւ դեղամիջոց, գրում է. «Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետեւ ներսից ենք փչացած»: Բարոյական ախտավոր վիճակն է հիմք դառնում ֆիզիկական, քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մյուս բոլոր բնագավառների ախտահարման համար: Եւ մենք ներսից բժշկվելու, ներսից մաքրվելու եւ առողջանալու հրամայական պետքն ու պահանջն ունենք: Շատերին կարող է թվալ, որ հոգեւորականն արհեստականօրեն ամեն բան բերում է հոգեւոր դաշտ՝ ելնելով իր առաքելությունից, մտածողության տեսակից: Բայց ընդունենք այդ հոգեւորականին, թէ ոչ, փաստ է, «մարմնի գործերը յայտնի են. այսինքն՝ շնութիւն, պոռնկութիւն, պղծութիւն, վաւաշոտութիւն, կռապաշտութիւն, կախարդութիւն, թշնամութիւն, կռիւ, նախանձ, բարկութիւն, հակառակութիւններ, երկպառակութիւններ, բաժանումներ, չար նախանձ, սպանութիւններ, հարբեցողութիւններ, անառակութիւններ եւ սրանց նման ուրիշ բաներ»,- գրում է Պողոս առաքյալը՝ ցույց տալով Աստծո Հոգուն հակառակ մարմնապաշտ վիճակի հետեւանքը (Տե՛ս Գաղ.5:19-21): Չէ՞ որ ոչ ոք չի կարող պնդել, որ մենք այժմ զերծ ենք այս անձնային եւ հասարակական արատներից: Փրկիչը եւս խոսում է ներսի ախտի մասին՝ պղծության աղբյուր դիտելով այն. «Ինչ ելնում է բերանից, սրտից է գալիս, եւ ա՛յն է մարդուն պղծում. սրտից է, որ ելնում են չար խորհուրդներ, սպանութիւններ, շնութիւններ, պոռնկութիւններ, գողութիւններ, սուտ վկայութիւններ, հայհոյանքներ» (Մատթ.15:19): Առանց հատուկ ուսումնասիրությունների, սոցհարցումների կամ մասնագիտական կարծիքի էլ տեսանելի է այժմ տիրող այս հիվանդ ու ախտավոր վիճակը, երբ թվարկված բոլոր երեւույթները կան մեր հավաքական կյանքի մեջ: Կարեւոր է նկատել այն, որ ըստ Տիրոջ խոսքի՝ ոչ միայն արարքը, այլեւ սրտից եկող եւ բերանից ելնող խոսքն է մարդուն պղծում: Նույն տրամաբանությամբ՝ սրտից եկող բարի, շինիչ, սիրուց բխած խոսքը կարող է հաստատել, բուժել, առողջացնել: Բայց բուն խնդիրը սեփական սխալը չընդունելու, կամ առավել ճիշտ է ասել՝ ընդհանրացնելու, ուրիշների վրա գցելու մեր մեծ սխալն է: Սա անգամ դրախտով անցած փորձառություն է, երբ Ադամը մեղքը Եվայի, իսկ Եվան օձի վրա է գցում՝ պատրաստ […]
Սրբոց Թարգմանչաց վարդապետաց տօնի սեմին, զարմանալի չէ որ մեր գրի ու գրականութեան հայրը՝ Ս. Մեսրոպ Մաշտոց Աստուածաշնչի թարգմանութեան գործը սկսեց Առակաց գրքից։ Այդ արարքը ինքնին խօսում էր իր դարու ժամանակ գոյութիւն ունեցող հերետիկոսութեանց առարկութիւններին ի մտի ունենալով Առակներ 8։22-րդ համարը, Իմաստութեան եւ դրա ստեղծուած կամ անստեղծ լինելու մասին վիճաբանութիւնները (ստեղծուած թէ ծնած լինելու), մանաւանդ արիոսականների […]
«Տխրությունը տևում է մինչև գիշեր, բայց ուրախությունը հասնում է առավոտին»: Իմ ամենաքաջ հետևորդները նրանք են, ովքեր նախազգալով առավոտը` գիշերվա տրտմության մեջ զգում են այն ներքին ուրախությունը, որ առավոտն է` իբրև անակնկալ. վստահորեն պարգևում: «Աստծո կանչ»-ը գրքից
Թերթի ունեցած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում օրենսդիրների համար նոր «պատվեր է» իջեցվելու՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու: Եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ խորհրդարանականները պատրաստվում են քննարկել «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու հարցը: Հատկանշական է այն, որ այս օրենքը բոլոր ժամանակներում քննարկվել ու այդպես էլ մնացել է կես ճանապարհին, քանի որ Արևմուտքը փորձում է […]
Մի հիասթափվեք եթե այս կյանքում ինչ որ բաներ ձեր սրտով չեն գնում: Վերագտեք ձեր ներքին խաղաղությունը, սերն ու հույսը Քրիստոսով: Նեղությունները երբեք ձեր դիմաց չեն աշախատելու, այլ ձեր համար (Հռոմ. 8:28): Աստված մեզ տալիս է կարողություն սթրեսի մեջ ապրել և ունենալ ներքին խաղաղություն: Արմեն Հարեյան
Հիսուս ասում է. -Այն ժամանակ երբ մեկը ձեզ ասի՝ «Ահավասիկ այստեղ է Քրիստոսը», կամ ասի՝ «Ահա այնտեղ է», չհավատաք, որովհետև սուտ քրիստոսներ և սուտ մարգարեներ պիտի հայտնվեն և նշաններ ու հրաշքներ կատարելով՝ պիտի մոլորեցնեն, եթե կարողանան, նույնիսկ Աստծու ընտրյալներին: Բայց դուք զգո՛ւյշ եղեք: Մարկոսի ավետարան 13:21-23
Որովհետեւ արդարութիւնը անմահ է: Այո, դժվար է տանել խաչը: Այո, ծանր է: Երբեմն անհարմարությունից լացում ենք, երբեմն ծանրությունից կքում ենք նրա տակ: Ոչ ոք չի հերքի այս փաստը, եթե կրում է իր խաչը: Խաչը ծանր է մեզ համար, երբ կրում ենք մեր սեփական մեղքերի պատճառով: Իսկ պատկերացնո՞ւմ ենք, թե որքա՞ն ծանր էր Նրա համար, որը […]
Հիսուս ասում է. -Մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող. դուք վախեցե՛ք մանավանդ նրանից, որ կարող է թե՛ հոգին և թե՛ մարմինը կորստյան մատնել դժոխքում… Ով որ մարդկանց առջև դավանի, թե հետևում է ինձ, ես էլ նրա՛ն ինձ հետևորդ պիտի դավանեմ Հորս առջև, որ երկնքում է: Իսկ ով ինձ ուրանա […]