27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Է՞ս Հայաստանն էիք երազում: Եվ հա տիկին սրբապիղծ Լարա, ամեն ժողովուրդ ,ամեն ազգ իր կրթական իդեալը ունի»

Այս ինչ վիճակ է… երկու հոգով հարձակվում են ու խոչընդոտում արվեստագետներին գործի ժամանակ: Չեք հավանում, մի գնացեք, մի նայեք, ո՞վ է ձեզ ստիպում: Կարողա՞ սխալ Հանրապետությունում եք. Հայաստանում մարդիկ ազատ են ստեղծելու, արտահայտվելու առանց բռնություն տարածելու: Այս գրառումը երեկ իր ֆեյսբուքյան էջին արել է երեք երեխաների մայր «ավանդապաշտ » կին Լարա Ահարոնյանը: Տիկին Լարա, ձեր երեխաները սատանիստնե՞ր են:Այո սատանիստներ: Հիմա կուզենայի ավելի պարզ բացատրել ի՞նչ է նշանակում սատանիստ:

Սատանիզմը` դա գաղափարական և փիլիսոփայական համոզմունքների մի խումբ է,որը հիմնված է Սատանայի կերպարի վրա:Սատանիստները (սատանայապաշտները) պաշտում են Սատանային որպես գերբնական աստվածություն: Այն մի ձև է, որը հորինվել է մի մարդկանց խմբի կողմից և ուղղված է այն մարդկանց դեմ ում նրանք ատում են։ Այն տերմին է, որն օգտագործվում է «օտարման» նպատակով : Այն ի հայտ է եկել ավելի վաղ ժամանակներում, քան քրիստոնեությունը: Հեթանոսության ժամանակ երկրպագել են չարին:

Հետաքրքրականը այն է, որ հայոց ազգի մեջ դա չի եղել. եղել է Գերագույն աստված՝ Արամազդը: Ըստ նրանց համոզման՝ արյունը կյանքի խորհրդանիշն է, արյունը կյանքն է, էներգիայի շտեմարան է, և սատանային, չարին, Լյուցիֆերին կամ Սադայելին երկրպագելու և նրան հաճոյանալու համար կատարվում են մինչև անգամ մարդազոհաբերություններ: Թեև այսօր իրենք այս ամենը հերքում են և ներկաացնում են որպես ժամանակից արվեստ:

Նրանց ծեսերի հիմքում որպես կանոն, սանձարձակ սեռական հարաբերություններն են:Նրանք լսում են գոթիկ երաժշտություն:Նրանց աշխարահայացքը կազմված է բացարձակ ինդիվիդուալիզմից և «անսովոր » ռոմանտիկայից:Միշտ ձգտել դեպի ավելին (կյանքում,երաժշտության մեջ, արվեստում և այլն), փնտրել գեղեցիկը անգամ այն աշխարհում, որում այն չկա, անվախ նայել կյանքի թե դրական թե բացասական դրսևորումներին` չփակելով աչքերը: Իմանալ ճշմարտությունը և մռայլորեն կատակել (սկզբունքը հետևյալն է` «Die laughing»` մահացիր ժպտալով): Ուժ ստանալ ցավից, տառապանքներից:

Շատ երկար կարելի է պատմել այս արատի մասին,սակայն`այսօր այսքանը բավական է: Ես չեմ էլ մտածում , որ կենցաղային պողոսները կկարդան կամ եթե կարդան կհասկանան: Սակայն հարց եմ ուզում տալ պողոսներին: Է՞ս Հայաստանն էիք երազում:Եվ հա տիկին սրբապիղծ Լարա ամեն ժողովուրդ ,ամեն ազգ իր կրթական իդեալը ունի, որը բխում է մեր ազգի ավանդույթներից:

Նունե Ներսիսյան

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ