07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՀՈԳԵՎՈՐ

Երեկոյան աղոթք

Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ և առանց փորձանքների: ԱՄԵՆ

Զգույշ եղեք, չհաշտվեք

Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր […]

Գարեգին 2-րդը ՀՀ իշխանության ներկայացուցիչներին հրավիրել է Էջմիածնի տաճարի վերաօծմանը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։ Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։ Նիկոլ Փաշինյանից և Վահագն Խաչատուրյանից դեռ պաշտոնական տեղեկություն չկա` արդյոք նրանք կմասնակցեն արարողությանը, թե ոչ: […]

Մյուռոնօրհնությունը Հայոց մեջ

Հայ Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը։ Մեկ այլ ավանդություն հայոց մյուռոնը կապում է Ս․Մովսես մարգարեի պատրաստած յուղի հետ, որ հասել էր մինչև Հիսուսի ժամանակները։ Մյուռոնի ծագմանը նվիրված մի քանի ձեռագրերում նշվում է, որ Ս․ Մովսես մարգարեի պատրաստած յուղն իսրայելացիները իրենց հետ տարան Ավետյաց երկիր, կառուցեցին տաճարը և […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Տրտունջն անեծք է

Տրտունջը տրտունջ է ծնում, իսկ փառաբանությունը` փառաբանություն: Երբ մարդն իրեն պատահած դժվարության համար չի տրտնջում, այլ փառաբանում է Աստծուն, այդ ժամանակ փախչում է սատանան և գնում մեկ այլ տրտնջացողի մոտ, որպեսզի ամեն ինչ էլ ավելի տակնուվրա անի. քանզի մարդ որքան տրտնջում, այնքան կործանվում է: Տրտունջն անեծք է: Մարդը, կարծես թե, ինքն իրեն անիծում է, իսկ […]

Փողը քրիստոնյայի կյանքում

«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ․ 16.9)։ Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, […]

Երիտասարդի աղոթք

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում […]

Աստծու «մոդայով». քնելուց առաջ մտածիր

Դու ստեղծիր քո շուրջը որակ, ճաշակ, գեղեցկություն… Երբ շատերը պատառոտված տաբատներով են շրջում,  դու տարբերվիր նրանցից քո հագուկապով: Երբ շատերը կիսամերկ են փողոց դուրս գալիս, դու տարբերվիր բոլորից, և վստահ եղիր որ դու ես ճիշտ: Երբ շատերը ձգտում են «ժամանակակից» արժեքների, դու գնա ոսկեդար, այնտեղ է իրական իրական արժեքը: Երբ շատերը հետևում են ձևին, դու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի