Երեկոյան աղոթք
Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ: Ամեն:
Տէր Հիսուս Քրիստոս, ես զղջում եմ իմ արած սխալների համար: Օգնիր ինձ լսել Քո ձայնը: Ահա, սիրտս եմ բացում Քո առաջ: Ներս արի քո զավակի տուն: Ես փնտրում եմ քեզ: Ամեն:
Ինչո՞ւ մարդը չգիտի, թե երբ կավարտվի իր կյանքը Պատշաճ չէ մեզ իմանալ մահվան օրը, որովհետև Տերն արգելեց՝ ասելով. «Ձեզ տրված չէ իմանալ ժամը և ժամանակները» (Գործք. 1:7): Եվ սա երեք պատճառով. Նախ` եթե մարդն իմանար իր մահվան օրը` չէր կառուցի և չէր տնկի, և ոչ էլ զավակ կծներ, ու դա կլիներ ավերման պատճառ: Երկրորդ` որովհետև […]
Հա´յր, Աստված ինչի՞ համար է ամեն մարդու Պահապան Հրեշտակ տալիս: Մի՞թե Նա՝ Ինքը չի կարող մեզ պահպանել: – Պահապան Հրեշտակն Աստծո հատուկ խնամքն է Իր արարածի նկատմամբ: Պահապան Հրեշտակը՝ դա Աստծո Նախախնամության արտահայտությունն է մարդու նկատմամբ: Եվ դրա համար մենք պարտական ենք Աստծուն: Հրեշտակները հատուկ կերպով են պահպանում փոքր երեխաներին: Ինչպե՜ս են պահպանում նրանց: Մի […]
Տեր Աստված ամենակալ, Հայր մեր Տեր Աստված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի, գոհանում ենք Քեզանից ամեն ինչի համար, ամեն ինչում և ամեն պարագայում։ Որովհետև դու հովանի եղար մեզ և օգնեցիր, պահպանեցիր և ընդունեցիր, ողորմեցիր մեզ, պաշտպանեցիր և հասցրիր մեզ այս ժամին։ Ուստի աղաչում ու խնդրում ենք Բարությանդ, Մարդասեր, շնորհի՛ր մեզ այս օրհնյալ օրն ու մեր կյանքի […]
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է հին տապանակի և նոր Ս. Եկեղեցու հիշատակի տոնը։ Ուխտի տապանակը Հին Կտակարանի ամենամեծ սրբությունն է, որտեղ պահվում էին Տասնաբանյա պատվիրանների տախտակները, Ահարոնի ծաղկյալ գավազանն ու մանանայով լի ոսկյա սափորը: Քրիստոնեական եկեղեցու համար այն Նոր Ուխտի, այսինքն` Քրիստոսի Եկեղեցու նախատիպն է, որի համար սահմանվել է այս տոնը՝ Եկեղեցու մշտնջենականության խորհրդով: […]