22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Այս կիրակի Սբխեչ է, բայց այն գերեզմանի ու հանգուցյալի հետ կապ չունի

Ինձ թվում է մեր ժողովրդի մեջ սխալ հասկացողություն կա «Սբխեչի» հետ կապված։ Զգալի քանակությամբ մարդիկ Սբխեչ ասելով հասկանում են գերեզման ու հանգուցյալ։ Ու երբ որ իրենք հարցնում են՝ «Սբխեչը երբ ա», ասում ես՝ «Կիրակի օրը»: Ասում են՝ բա գերեզան ե՞րբ են գնում։ Ու զրույցի ժամանակ հասկանում ես, որ տպավորություն կա, որ Սբխեչը գերեզման է ու հանգուցյալ։

Սբխեչ բառը գալիս է Սուրբ Խաչ բառից։ Տարվա մեջ Հայ Առաքելական Եկեղեցին ունի Սուրբ Խաչի հետ կապված 4 տոներ, դրանցից ամենանշանակալին, դա Սեպտ․ 11-ից 17-ը մոտակա կիրակի տոնվող Խաչվերացի տոնն է, որը ժողովուրդը կոչում է նաև Սբխեչ։ Դա տաղավար՝ այսինքն՝ շատ-կարևոր տոն է։ Ուրախ տոն է։ Գերեզմանի ու հանգուցյալի հետ կապ չունի։

Խաչվերացը (Սբխեչը) տոնվում է ի հիշատակ Քրիստոսի խաչափայտի՝ պարսկական գերությունից Երուսաղեմ վերադարձի և Գողգոթայում կանգնեցման (վեր բարձրացման)։ Այստեղից էլ տոնը կոչվում է Խաչվերաց։ Իսկ բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ երկուշաբթին Հիշատակ Մեռելոց է։ Գնում ենք եկեղեցի, Պատարագի մասնակցում (եթե այդ օրը ձեր եկեղեցում մատուցվում է) ապա գնում ենք գերեզմաններ, հիշելու մեր ննջեցյալներին, և աղոթում ենք, որպեսզի Տեր Հիսուսը գթությամբ դատի նրանց Ահեղ Դատաստանի օրը։

Քանի որ ժողովրդի զգալի մասը եկեղեցական տոների մասին չգիտի, ապա նրանց համար հին սովետական տարիներից, ինչպես հիշում եմ, Սբխեչը դա գերեզման գնալու հետ էր կապված։ Ուրեմն հիշենք։ Սբխեչը և «գերեզմանը» լրիվ տարբեր բաներ են։ Սբխեչը այս կիրակի օրն է, մեծ և ուրախ տոն է, ու այն կոչվում է Խաչվերաց։

Իսկ հաջորդ օրը, երկուշաբթի, Հիշատակ Մեռելոց է։ Հիշեք ձեր հանգուցյալ ազգականներին, եթե կարող եք մասնակցեք Պատարագին, ապա գնացեք գերեզմաններ ու աղոթեք նրանց հոգիների համար ու խնդրեք որ Տերը գթությամբ դատի նրանց Դատաստանի օրը և ողորմություն անի։ Նրան դրա կարիքը շատ-շատ ունեն։ Տանն էլ կարող էք, և պետք է, աղոթել, եթե գերեզման գնալու հնարավորություն չկա։

Արմեն Հարեյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ