20 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սեպտեմբերի 30-ին մեկնարկելու է ուխտերթ Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Էջմիածնի վերաօծված Մայր Տաճար

Այս տողերը գրել եմ 3 ու կես տարիներ առաջ այս օրը, երբ Արցախը դեռ մերն էր, Ջերմուկի վրա հարձակումը չէր եղել, Ոսկեպարի խնդիր չկար ու մեր պետականությունն էլ դեռ ավելի ուժեղ էր։ Բայց գրեցի “Մեր ազգը ահավոր անկում է ապրում: Լիքը տառապանք է լինելու, մինչև կամ երկիրը հանգստանա մեղքից (Ղևտ. 26:34), կամ էլ մինչև մարդկանց հեթանոս սիրտը ամաչի:” – Ապագան տեսնելու կարողություն չունեմ, բայց մարգարե պետք չի լինել այս ամենը տեսնելու համար, այլ միայն շուրջը նայել ու Աստվածաշնչին։ Սիրելի եղբայրներ ու քույրեր, հիմա էլ դեռ հնարավոր է ամեն ինչ փոխել, բայց ամեն մեկս պետք է հրաժարվենք մեր վատ սովորություններից, զսպենք մեզ, տիրապետենք մեզ, ներս քաշենք մեր չար լեզուներն ու դուրս հանենք միայն Աստծուն ու մարդկանց օրհենելու, աղոթքի ու խոստովանության համար։ Եթե չանենք ու շարունակենք ընդիմանալ Աստծուն մեր չարությամբ, ապա դե ավելի շատ տառապանք կքաշենք։ Դու չես կարա մեղքով ապրես ու երջանիկ լինես։ Խնդրում եմ ձեզ մարդիկ, արթնացեք, զգոն եղեք, դուք էլ լծվեք Աստծո Խոսքը և բարի բաները մեր ազգի մեջ սերմանելու գործին: Պատմեք մարդկանց այս բաների մասին, կիսեք, տարածեք, հորդորեք, հեզությամբ խրատեք, անտարբեր մի եղեք: Մենք չենք կարող խուսափել նրանից, ինչ ինքներս բերում ենք մեր գլխին: Իսկ մեր միակ բարեկամն ու փրկիչը Տեր Հիսուս Քրիստոսն է։ Նա միակն է, որ մեզ կարող է բժշկել, միավորել ու զորացնել։ Հնազանդվեք Քրիստոսին, քանի դեռ հնարավոր է։

Իսկ նկարը Արցախից Ելքն է, կամ Արտաքսումը, ինչպես կամենաք։ Ցավով դնում եմ այստեղ, որ միշտ հիշենք, չմոռանանք, ու իմանանք թե ինչպես է լինելու դարձը։

Նաև, սիրելի բարեկամներ, եկեք հիշենք այս երկու գալիք օրերը։

Խաչերթ Գորիսում, Շաբաթ Սեպըեմբերի 21ին, ժամը 13։00ին։ Մեինարկելու է Գորիս գյուղի Սբ Հռիփսիմե եկեղեցուց դեպի Գորիս քաղաքի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին:

Երևան Էջմիածին ոտքով Ուխտերթ` Երկուշաբթի, Սեպտեմբերի 30ին, առավոտյան ժամը 9ին։ Մեկնարկելու է Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուց դեպի Էջմիածնի վերաօծված Մայր Տաճար։

Արմեն Հարեյան

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ