13 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Խաղաղության աղոթք

Խաղաղությամբ Քո, Քրիստոս Փրկիչ մեր, որ վեր է բոլոր մտքերից և խոսքերից, ամրացրու մեզ և աներկյուղ պահիր ամենայն չարից: Հավասարեցրու մեզ Քո ճշմարիտ երկրպագուներին, ովքեր հոգով և ճշմարտությամբ երկրպագում են Քեզ: Քանզի Ամենասուրբ Երրորդությանդ վայել է փառք, իշխանություն և պատիվ այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. Ամեն:

Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, կուսակցություններ, արժանի եղեք երբեմնի ձեր կոչումներին․ Հայր Սուրբ Ասողիկ աբեղա Կարապետյան

Հայր Սուրբ Ասողիկ աբեղա Կարապետյանն անդրադարձել է ներքաղաքական իրավիճակին և դիմել քաղաքական գործիչներին։   Նա գրել է․«Ո՞ւր եք քաղաքական ու պետական գործիչներ՝ նախագահներից մինչև պատգամավորներ, ո՞ւր եք կուսակցություններ, ո՞ւր եք վարչական հին ու նոր առաջնորդներ Հայաստանի Հանրապետության: Ժողովրդին պետք է կազմակերպել, ժողովրդին պետք է առաջնորդել, ժողովրդի ուժը պետք է մահակ դարձնել և մեր խնդիրներն արմատապես […]

«Իրական, արժանապատիվ խաղաղությունը չի կարող հաստատվել սպառնալիքներով ու պարտադրանքներով, չի կարող բարեբեր լինել և հարատևություն ունենալ»

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել, որում ասված է․  «Սիրելի ժողովուրդ հայոց, Վերստին խռովված են մեր հոգիները։ Ցավով և անհանգստությամբ ենք հետևում Հայաստանի սահմանի երկայնքով Ադրբեջանի կողմից գիշերը սանձազերծված սադրիչ մարտական գործողություններին, որոնց հետևանքով գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, կան զոհեր և վիրավորներ։ Դատապարտելի են խաղաղության օրակարգով բանակցային գործընթացների ժամանակահատվածում ձեռնարկված այս դավադիր […]

Քննիր անցյալդ` կհասկանաս Աստծո ողորմածությունը քո հանդեպ

Քննիր անցյալդ` կհասկանաս Աստծո ողորմածությունը քո հանդեպ․   Իմ լավ բարեկամ, եթե դու Աստվածաշունչ չես կարդացել և տեղյակ չես նրա բովանդակությանը, ապա վստահ եմ, որ դու քաջատեղյակ ես քո կյանքի բովանդակությանը: Մի պահ հետ նայիր անցած կյանքիդ, մտաբերիր բոլոր մանրամասներն ու գաղտնիքները և այն բոլոր չի կարելիները, որ արել ես թաքուն, ու չես պատժվել: Այ […]

Կյանքը միայյն Քրիստոսով է

Եթե դու հաշտվում ես քո դեմ ելած դժվարությունների դեմ, ուրեմն հոժարությամբ կրում ես քո խաչը: Շատ մարդիկ իրենք են մեղավոր իրենց խաչի ծանրության համար: Չար բաներ են անում, վատ բաներ խոսում: Ու հնձում են այն, ինչ ցանել են: Դուք կարող էք ծայրահեղ թեթևացնել ձեր խաչը, եթե լսեք Քրիստոսին, հրաժարվեք ձեր ինքնահավանությունից, և Իր լուծը կրեք: […]

Ննջեցյալին օգնում են ոչ թե ճոխ թաղումները, գերեզմանների վրա կանգնեցված հուշակոթողները կամ արձանները, այլ՝ աղոթքը

Այսօր մեռելոց է՝ ննջեցյալների հիշատակության օր: Բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ կմատուցվի, որի ավարտին կկատարվի հոգեհանգստյան կարգ ննջեցյալների համար: Ի՞նչ անել. պետք է գնալ եկեղեցի, մասնակցել Ս. Պատարագին, նախապես մաքուր թղթի վրա ընթեռնելի ձեռագրով գրել Ձեր ննջեցյալի անունը և հանձնել այն եկեղեցու սպասավորներին: Ինչո՞ւ. որպեսզի պատարագիչ հոգևորականը Ձեր ննջեցյալի անունը հիշատակի Պատարագի ընթացքում և վերջում նաև […]

Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո մերժվում ու ժխտվում Աստվածասիրությունը /Տեսանյութ/

Խաչվերաց տոնի Սուրբ Պատարագի քարոզին երեկ Արշակ Սրբազանը շատ կարևոր դիտարկումներ է արել։ Այդ մակարդակի գործչի շուրթերից նման հայտարարություններ, թերևս, առաջին անգամ են հնչում։ Մայր Աթոռի դիվանապետը երեկ մասնավորապես ասաց. «Շատ են, չափազանց շատ են Տիրոջ սուրբ խաչի հակառակորդները։ Ահա դրանցից մեկը՝ մարդասիրություն կամ հումանիզմ անվան ներքո: Տեսնում ենք, թե ինչպես է մարդասիրության դրոշի ներքո […]

Աղոթք ննջեցյալների համար: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է

Սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը, որը Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Խաչվերացի հաջորդ օրը մեռելոց է: Այդ օրը եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, կատարվում է հոգեհանգստյան կարգ, որից հետո այցելում են հանգուցյալների շիրիմներին: Ննջեցյալների համար աղոթք   Ո՛վ բազմագութ Աստված, աղաչում և խնդրում եմ Քեզ մեր ազգի բոլոր հին ու […]

Հիշեցնենք տիկին իրավունքի պաշտպանին

Հ1 հեռուստաըներության 10/09/2022-ի լուրերի հիմնական թողարկման ընթացքում հարցազրույց էր պատրաստվել մարդու իրավունքների տիկին պաշտպանի մասնակցությամբ։ Հարցազրույցի ընթացքում մարդու իրավունքների տիկինը ներկայացնում էր իր անհամաձայնությունը որոշ օրինական սահմանափակումների, որոնք վերաբերում են նաև այս կամ այն կրոնական կազմակերպությունների անդամների մասնակցությանը՝ ուժային համակարգում պաշտոններ զբաղեցնելուն, իբրև թե միջազգային իրավունքի տեսանկյունից Հայաստանում 《կոպտորեն》խախտվում են այդ մարդկանց իրավունքները։ Հիշեցնենք տիկին […]

Խաչը մեր փրկության նշանն է. խաչվերաց

«Փառավորենք Տիրոջ ազնիվ ու կենարար Խաչը, քանզի Խաչը մեր փրկության նշանն է, Խաչը քրիստոնյաների հույսն է, Խաչը եկեղեցու հիմքն է, Խաչը սատանայի պարտությունն է, Խաչը որբերին հայր է, Խաչը ամբարիշտների դատավորն է, Խաչը հիվանդների բժիշկն է, Խաչը օրվա զենքն ու գիշերվա պահպանիչն է, Խաչը ծարավողների աղբյուրն է, Խաչը լույսն է խավարում նստածների և ազատագրումը գերվածների, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված