25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՀՀ անկախության տարեդարձը սկսում ենք աղոթքով։ 24-ժամյա հսկում

4-ԺԱՄՅԱ ՀՍԿՈՒՄ-ԱՂՈԹՔ

⚠️ Բոլորս անհանգիստ ենք մեր երկրի վիճակով եւ ահագնացող վտանգներով։
❓Շատերս չգիտենք ու չենք կողմնորոշվում, թե ինչ կարող ենք անել այս պահին:
❗Եկեք բոլոր քրիստոնյաներս միաբանենք մեր ուժերը նաեւ աղոթքով` հանուն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ ԵՎ ԱՅՆ ՊԱՇՏՊԱՆՈՂ ՄԵՐ ՔԱՋԵՐԻ❗

Վաղը կեսգիշերից սկսյալ (Երեւանի ժամանակով) հրավիրում եմ բոլորիդ միասնական ՀՍԿՄԱՆ` 2️⃣4️⃣-ժամյա շղթայական աղոթքի` անկախ մեր գտնվելու վայրից:

❓ԻՆՉՊԵ՞Ս ՄԱՍՆԱԿՑԵԼ ԱՂՈԹՔԻՆ (կարդացեք ուշադիր)

1️⃣ https://forms.gle/sJriNo4GqwXzSfE56
Այս հղման վրա սեղմելով` հնարավորություն կունենաք ձեր անունը (անունները) գրանցել Ձեզ հարմար 1 ժամվա համար (Երեւանի ժամանակով):
2️⃣ ՊԱՐՏԱԴԻՐ Է, որ Ձեր նշած ժամին, ուր էլ որ լինեք, առանձնանաք մեկժամյա աղոթքի եւ պահեք «հոգեւոր պոստերը» մինչեւ ժամի ավարտը։
3️⃣ Ցանկալի է, որ աղոթքի յուրաքանչյուր ժամ ունենա 2 եւ ավելի աղոթող, որպեսզի երբ մեկը խնդիր ունենա, վստահ լինենք, որ մյուս անձերը աղոթում են։
4️⃣ Եթե կարծում եք 1 ժամ աղոթքը երկար է, կարող եք նշել երկու եւ ավելի անուններ եւ հավասարապես կիսել 1 ժամը ծանոթների հետ ըստ ձեր հայեցողության։ Ամեն դեպքում նույն ժամի համար կարող են գրանցվել նաեւ տարբեր մարդիկ։
5️⃣ Ես ամեն օր կփորձեմ ձեզ առաջարկել օրվա աղոթական ծրագիրը եւ կարգը` ձեզ ուղղորդելու եւ հսկումն ավելի կազմակերպված դարձնելու համար։
6️⃣ Շատ-շատ կարեւոր է այս նախաձեռնությամբ առա՜տ կիսվելը եւ շղթա-աղոթքին մասնակից դարձնելը մեր շրջապատի քրիստոնյաներին.

«Արթո՛ւն եղեք, հսկե՛ք, քանի որ ձեր ոսոխը՝ սատանան, մռնչում է առյուծի պես, շրջում և փնտրում է, թե ո՛ւմ կուլ տա: Դիմադրե՛ք դրան՝ հաստատուն լինելով հավատի մեջ և իմացած լինելով, որ ձեր եղբայրներն էլ աշխարհում կրում են նույն չարչարանքները։
Եվ բոլոր շնորհների Աստվածը, որ ձեզ կոչեց իր հավիտենական փառքին Քրիստոս Հիսուսի միջոցով, և որին մի փոքր ժամանակ չարչարակից պիտի լինեք, թող վերականգնի, զորացնի, հաստատահիմն դարձնի ձեզ» (Ա Պետր. 5:8-10)։

Հ.Գ. Անցյալ տարիների փորձը հաշվի առնելով` հիշեցնեմ.
⚠️ սա «օնլայն աղոթք» չէ, իզուր մի սպասեք ուղիղ եթերին։
⚠️ Եթե դուք ամբողջ օրը աղոթում եք, երանի՜ ձեզ. մեզ էլ հիշեք ձեր աղոթքներում։
⚠️ Մեկնաբանություններում ԱՄԵՆ գրելը եւ անհասկանալի նկարներ զետեղելը բնավ աղոթք չէ։

Օրհնյալ լինեք։
Աստված պահապան մեր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ։

#հաղթելուենք
#Աստծով #Աստվածպահապան #Հայրենիք
#Աստվածձեզհետէտղերք #աղոթք #հսկում #24ժամ

Սարկավագագիրք

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ