Քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի, անհուսության ելք

ՆԱՐԵԿ Բան ՁԹ Աստված և Տեր, կյանք և Արարիչ, Ողորմած, գթած, լույս երկայնամիտ, Անոխակալ, մարդասեր, ամենագութ, Պարգևատու, փրկիչ, Օրհնյալ, գովյալ և բարեբանյալ։ Ապաստարան ամրության, վստահելի պատսպարան, Բարություն՝ առանց նենգության, Ճառագայթ՝ առանց խավարի, Քավիչ մեղքերի, բուժիչ վերքերի, Անհնարինների հնարք, անմատույցներում՝ մոտիկ, Անհուսության ելք, Անունդ խոստովանված՝ Աստծո Որդի։ Քեզ և ահավոր ու հզոր Հորդ Եվ քեզ հետ […]