16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով. Գարեգին Բ

Ամենքիս հոգիներն այս օրերին անհանգիստ են Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամով։ Թող Ամենակալի օգնականությամբ մեր տարածաշրջանը վերագտնի իր խաղաղությունը, վերականգնվի Հայաստանի տարածքային ամբողջականությունը և միջազգային հանրության կողմից ճանաչվի Արցախի մեր ժողովրդի՝ հայրենի հողում ապահով, ազատ ու անկախ ապրելու իրավունքը։ Մայր Աթոռի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ՌԴ պատվո շքանշանի հանձնման արարողության ժամանակ […]

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն

Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է: Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում […]

Նա ծնվեց, որ Լույս լինի

Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Այսօր կատարվում են մարգարեների կանխասացությունները, թե ծնվելու է մի Մանուկ, Ով իր գալստյամբ փոխելու է աշխարհը՝ մաքրելով այն մեղքերից։ «Իմ անունից երկյուղ կրողների համար արդարության արեգակը պիտի ծագի, բժշկություն պիտի լինի նրա շողերի մեջ» (Մաղ. 4:2)- գրում է Մաղաքիա մարգարեն։ Իսկ Բարուքը գրում է, Երեմիայի խոսքերի համաձայն, թե […]

Աստծու առաջ ընթացողների ուղին

Հավատը ոչ միայն համոզում է, որ գոյություն ունի Աստված, այլև կենսակերպ է, կյանքի յուրահատուկ որակ: Հնարավոր չէ հավատի կյանքն ապրել իմիջիայլոց, այն ենթադրում է յուրահատուկ ռիթմ. առօրյա հոգսերի ու խնդիրների մեջ անհրաժեշտ է կանգ առնել և լռության ու խաղաղության մեջ հաղորդակցվել Երկնավոր Հոր հետ: Հավատը մի ուղի է, որ առաջնորդում է դեպի Աստված: Քրիստոնեական կրոնի […]

Ամանորի գերառատ սեղաննե՞ր, թե՞ որկրամոլություն

Ամանորից հետո մարդկանց մեծամասնությունը կբախվի ավելորդ քաշի, մարսողության խանգարման և առողջական այլ խնդիրների հետ: Այս օրերին մարդիկ նույնիսկ փորձում են նախապես քաշ գցել, որ տոնական օրերին կարողանան մի լավ սնվել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց էնդոկրինոլոգ-սննդաբան Հասմիկ Աբովյանը: «Կան մարդիկ, ովքեր ինչ-որ շորիկ հագնելու համար կամ զուտ այն գիտակցումով, որ շուտով Նոր Տարի է […]

Ի՞նչ է Ամանորը և ո՞րն է իրականում Ձմեռ պապիկի առասպելը

Ձմեռ պապիկը, կամ ինչպես արևմուտքում ասում են Սանտա Կլաուսը, իրականում հոգևորական է եղել: Նա Ս. Նիկողայոս Հայրապետն էր: Ժամանակին հույն Նիկողայոս հայրապետը շրջում էր տնետուն և չքավոր ընտանիքների պատուհաններին գումար կամ նվերներ դնում: Ձմեռ պապի կերպարը ծագել է հենց այստեղից: «Սանտա Կլաուս» թարգմանաբար ս. Նիկողայոս է նշանակում: Այնպես որ, Ձմեռ պապի նվերները մանուկներն իրենց անմեղությամբ ընդունում […]

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի ուղերձը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին երկրորդի ուղերձը․ «Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունը, սերն ու բարեմաղթանքներն ենք բերում ամենքիդ։ Նոր տարվա սեմին ենք մեր սպասումներով ու հույսերով, նաև անհանգիստ սրտով ու մտահոգություններով։ Անցնող տարին մեր ժողովրդի համար զերծ չեղավ տագնապներից, ունեցանք նոր զոհեր ու կորուստներ։ Հայրենիքը տակավին կանգնած […]

Մեղքերի ներման աղոթք

Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, հպարտությունից և ամբարտավանությունից, սնափառությունից, մարդահաճությունից և ոխակալությունից, նախանձից և ատելությունից և բոլոր չարիքներից: Բխեցրո՛ւ, Տե՛ր, իմ գլխում վտակների աղբյուրը և ոռոգի՛ր իմ մտքերի անդաստանը, լվա՛ իմ հանցանքների աղտերն ու սրբի՛ր վերքերիս թարախը, հանի՛ր իմ մեղքերի փուշը և տնկի՛ր կենաց բույսը: Աճեցրո՛ւ, Տե՛ր, արդարությունը և նվաստացրո՛ւ անօրենությունը, մեռցրո՛ւ մարմնի ցանկությունը և նորոգի՛ր հոգուս […]

Աղոթք հայ ժողովրդի համար

Տեր Աստված, խնդրում ենք, տուր հայոց ազգիս Քո աստվածային խաղաղությունը, առաքիր Քո Սուրբ Հոգին, որպեսզի ողջ ժողովրդի սրտի մեջ հեղի սիրո և միաբանության շնորհը: Բազմողորմ Տեր, գթա ցրված հոտիդ և մի թող տանջվել անմիաբան հոգով:   Տեր Աստված մեր, ամեն ժամ զորավիգ և օգնական եղիր ազգիս` տանը և ճանապարհին, ծովում և ցամաքում, առնելիս և տալիս, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի