04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Խոնարհություն

Լավ է, որ Դու խո­նարհ դարձ­րիր ինձ, որ­պես­զի Քո ար­դա­րա­դա­տությու­նը սո­վո­րեմ (Սաղմ. ՃԺԸ 71-72)։

Ե­թե կա­մե­նում ես հաս­նել Սուրբ Գրքի ճշմա­րիտ գի­տությա­նը, ա­պա պետք է ջա­նաս ձեռք բե­րել սրտի ան­սա­սան խո­նար­հություն, ո­րը, սի­րո մեջ կա­տա­րե­լության հաս­նե­լով, կա­ռաջ­նոր­դի քեզ այն­պի­սի ի­մա­ցության, ո­րը չի հպար­տաց­նում, այլ լու­սա­վո­րում է: Քան­զի ան­մա­քուր հո­գու հա­մար անհ­նար է հոգևոր գի­տության շնորհ ձեռք բե­րել: Ուս­տի ա­մե­նայն զգու­շությամբ խու­սա­փի՛ր, որ ըն­թեր­ցա­նության մեջ վարժ­վե­լիս քեզ մոտ գի­տության լույ­սի ու հա­վեր­ժա­կան փառ­քի փո­խա­րեն պիղծ հպար­տությու­նից չա­ռա­ջա­նան կոր­ծան­ման պատ­ճառ հան­դի­սա­ցող հատ­կություն­ներ (ս. Իոան Կա­սիան):

Աստ­վա­ծա­շուն­չը քննե­լու սե­րը հա­նուն նա­նիր հե­տաքրք­րության թշնա­մություն և վեճ է ա­ռա­ջաց­նում, իսկ լա­ցը սե­փա­կան մեղ­քե­րի հա­մար խա­ղա­ղություն է պարգևում: Իր խցում նստած վա­նա­կա­նի հա­մար Ս. Գրքի այդ­պի­սի սին քննությու­նը մեղք է, մա­նա­վանդ երբ այն ու­ղեկց­վում է սե­փա­կան մե­ղան­չում­նե­րի ան­տես­մամբ: Ուս­տի մե­կը Ս. Գրքում ու­շադ­րություն է դարձ­նում երկ­րոր­դա­կան բա­նե­րի յու­րաց­մա­նը և հարց տա­լիս` այդ­պե՞ս է, թե՞ ոչ, և դեռ ի­րեն չգտած, նա­նիր սիրտ ու­նե­նա­լով` մեղ­քի ծանր ու եր­կա­րատև գե­րության մեջ է հայտն­վում:

Մյու­սը զգո­նությամբ խու­սա­փում է այդ գե­րությու­նից և սի­րում է ե­րեսն ի վայր ընկ­նել Աստ­ծու ա­ռաջ: Մեկ ու­րի­շը աճապարելով Աստ­ծու նմա­նությունն է փնտրում, սա­կայն աստ­վա­ծա­նար­գության մեջ է ընկ­նում: Մեկն էլ ձգտում է պաշ­տել Նրան` սի­րե­լով մաք­րությու­նը Աստ­ծու երկ­յու­ղի մեջ. նա պա­հում է Աստ­ծու խոս­քե­րը ու պար­տա­դիր հա­մա­րում դրանք իր հա­մար և ձեռք բե­րում աստ­վա­ծա­գի­տություն: Հետևա­բար, աստ­վա­ծա­յին վեհ բար­ձունք­ներ մի՛ փնտրիր, այլ ա­ղեր­սի՛ր, որ Նա գա և փրկի քեզ մեղ­քից: Չէ՞ որ Աստ­ծու շնորհ­ներն ի­րենք ի­րենց են գա­լիս, ե­թե նրանց տե­ղը մաքր­ված և նվի­րա­կա­նաց­ված է: Ով հաս­տատ­վում է սոսկ սե­փա­կան ի­մա­ցության մեջ և հետևում միայն իր կամ­քին, նա չի կա­րող խու­սա­փել սիր­տը տրտմեց­նող ո­գուց:

Ով քննում է Աստ­վա­ծաշն­չի խոս­քե­րը` տեղ տա­լով միայն իր գի­տությա­նը և հեն­վե­լով այդ խոս­քե­րի վրա, որ ա­սի.«­Դա այդ­պես է», նա չի ճա­նա­չում իր ի­րա­կան փառ­քը և իր ի­րա­կան հարս­տությու­նը: Եվ ընդ­հա­կա­ռա­կը, ով կար­դա­լով Ս. Գիր­քը` ա­սում է. «Չգի­տեմ, քան­զի մարդ եմ», նա փա­ռա­վո­րում է Տի­րո­ջը: Եվ նրա մեջ ըստ կա­րել­վույն Աստ­ծու հարս­տությունն է ամ­բար­վում (ս. Ամ­մոն):

Գրիգոր Դարբինյան

«Ինչպես կարդալ Աստվածաշունչը» գրքից

surbzoravor.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ