16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Պահիր քեզ, որպեսզի բերանով եւ մտքով չդատես քո ընկերոջը կամ զրպարտես մեկին

Քեզ քա՛ջ պահիր, հաստատուն, քանզի ինչպես հրաժարվում ես արյուն հեղելուց և հայհոյելուց, նույնպես ժուժկալի՛ր և պահի՛ր քեզ, որպեսզի բերանով և մտքով չդատես քո ընկերոջը և չչարախոսես կամ զրպարտես մեկին՝ փոքր լինի թե մեծ: Այլ, եթե որևէ բան տեսնես այլոց մեջ, կամ եթե մեկը մեկ ուրիշի մասին խոսի, մի՛ ունկնդրիր, այլ քեզ քա՛ջ և պի՛նդ պահիր […]

Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և վիտամիններով հարուստ է

Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և բազում վիտամիններով հարուստ է: Ինչպես առողջ սնունդը օգտակար է մարմնին փոքր չափաբաժիններով, այնպես էլ Աստծու խոսքը հոգուն`փոքր չափաբաժիններով, որ հեշտ ընկալվի ու մարսվի: Որպեսզի նրանում եղած բուժիչ վիտամինները անցնեն մեր արյան մեջ ու բուժեն ամեն տեսակ հիվանդությունը: Առավել բուժիչ է`«հպարտություն» կոչված ձեռքբերովի հիվանդության համար: Հրաշալի միջոց է նախանձի,բարկության, ծուլության […]

Հիսուս Քրիստոսի վերքերով մենք բժշկվեցինք

Պետրոս առաքյալն այս խոսքերը հիմնավորել է Եսայու ամենանշանավոր մարգարեությունից, որտեղ նկարագրված է Հիսուսի չարչարանքները. «Նա (Հիսուսը) վշտերի Տեր ու ցավերի տեղյակ եղավ… իսկապես Նա մեր ցավերը վերցրեց ու մեր վշտերը Իր վրա առավ… մեր խաղաղության պատիժը Նրա վրա եղավ, և Նրա վերքերով մեք բժշկվեցինք» (Եսայի 53. 5)։ Այս խոսքերը մարմնավորների համար ցնդաբանություն է, բայց հավատացողների […]

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով. Տիգրան քահանա Բադիրյան

Տիգրան քահանա Բադիրյանը գրում է. «Ցավոք, ունկնդիր եղա Նիկոլ Փաշինյանի ելույթին, որտեղ նա նորից անդրադարձավ Հայ Եկեղեցուն: Ափսոս, որ Նիկոլ Փաշինյանը դպրոցում Հայ Եկեղեցու պատմություն առարկան չի անցել և Սուրբ Գիրքը ընկալում է աղանդավորական մեկնություններով` իր օրինակով ևս մեկ անգամ հաստատելով այս առարկայի գերանհրաժեշտությունը հասարակության բարոյակրթման գործում։ Կարծում եմ` Վեհափառ Հայրապետի խոսքից ակնհայտ էր, որ […]

Մի վախեցիր

«Դու մի՛ վախեցիր, քանզի ես քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես, պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով»: (Եսայի 41.10) Աստվածաշնչում «Մի՛ վախեցեք» հրամայականը հանդիպում է 365 անգամ՝ տարվա յուրաքանչյուր օրվա համար՝ մեկ հիշեցում։ Աստված ցանկանում է, որ քրիստոնյաներս ապրենք մեր կյանքի ամեն օրը խաղաղության մեջ՝ […]

Պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ

Հետևեք միայն Իմ առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից: Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ Իմաստությանը վստահելը` ձեզ խոնարհություն կսովորեցնի: Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ Ես-ը: Ոչ’ ավելի. մոռանալ Ես-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ: Պետք չի ակնկալել, որ […]

Ահա ժամանակակից կռապաշտությանը բնորոշ կերպարնը՝ վախը

Իսկ արդյո՞ք ցանկացած ուխտադրուժ և դավաճան չի ապրում մշտական ահ ու տագնապի մեջ՝ մտահոգվելով, թե ինչպես պաշտպանի և ապահովի սեփական կյանքը: Ահա ժամանակակից կռապաշտությանը բնորոշ կերպարն ու պտուղը՝ վախը, որի պատճառով առաջանում է ծայրահեղ եսասիրություն, նյութ և անցողիկ հաճույքներ ունենալու տենդագին ձգտում: Եվ քանի որ միևնույն նյութական արժեքին ձգտում են շատերը, ապա բախումն ու պատերազմը […]

Արցախից բռնի տեղահանված փոքրիկների համար /Տեսանյութ/

Օրհնությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի, Արցախից բռնի տեղահանված և Մասիս համայնքում վերաբնակեցված մի խումբ փոքրիկներ իրենց ծնողների հետ և ուղեկցությամբ Բարեշնորհ Աշոտ սրկ. Սարոյանի, այցելեցին Կոմիտասի անվան ինստիտուտ-թանգարան: Այս մասին տեղեկանում ենք Տեր Զարեհ քահանա Աշուրյանի ֆեյսբուքյան հանրագրից: Երեխաներին դիմավորեցին և հյուրընկալեցին Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը և Համերգային բաժնի ղեկավար […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի