09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Շախկախի վանք. Արցախի հուշարձանները

Շախկախի վանքը գտնվում է Հադրութի շրջանի Սարինշեն գյուղի հարավային մասում։ Ըստ Գտչավանքի վանահայր Առաքել Կոստանդյանցի՝ սրբավայրի անվանումը կապված է Պարսկաստանի Շաղախ նահանգից Ամարաս եկած և քրիստոնեությունը ընդունած մի պատանու անվան հետ, ով ժամանակի ընթացքում տարբեր հոգևոր գործառույթներ էր իրականացնում Ամարասի տաճարում։ Տղայի հայրը բռնությամբ փորձել է որդուն ետ տանել և ճանապարհին, երբ որդին փորձել է […]

Խնդրանքների կատարման աղոթք

Բարերար և բազումողորմ Աստված, ամբողջ սրտով ծնկի եկած աղաչում ենք ու Քո գթությունն ենք խնդրում։ Ինչպես Քո ծառաներին խոստացար՝ ասելով. «Ամեն ինչ, որ աղոթք անելով խնդրեք և հավատաք, թե կստանաք, կտրվի ձեզ» (Մարկոս 11:24), այս պահին Քեզ հավատացողներիս խնդրանքները իրենց բարի կատարմանը հասցրու, որովհետև մեր հույսը Քո վրա ենք դրել։ Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր մեզ […]

Մենք նախընտրեցինք որբախնամությունը, քան թե հայրենապահպանությունը. Բագրատ Սրբազան /Տեսանյութ/

Այս օրերը ես կոչում եմ ԱՆՊԱՏՎՈՒԹՅԱՆ օրեր։ Կրկնակի անպատվության օրեր, որովհետև մենք համաձայնել ենք ընդունել այդ անպատվությունը։ Բագրատ Սրբազանի ի այսօրվա քարոզը Գոշավանքից Մեր այս ժամանակահատվածը նաև ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԻ ձգտումի ժամանակահատված է։ Մենք նախընտրեցինք ՈՐԲԱԽՆԱՄՈՒԹՅՈՒՆԸ, քան թե ՀԱՅՐԵՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Հույսի տակ գործ է պետք, հակառակը խեղճերի ու թշվառների համար է։

Ամենօրյա պարզ աղոթք

Որդի՛ Աստծո, Աստվա՛ծ ճշմարիտ, որ իջար հայրական ծոցից և մարմին առար սուրբ Կույս Մարիամից մեր փրկութեան համար, խաչվեցիր, թաղվեցիր և հարություն առար մեռելներից ու փառքով համբարձվեցիր առ Հայրը, մեղա՜յ երկնքի և Քո առաջ, հիշի՛ր ինձ, ինչպես ավազակին, երբ գաս Քո արքայությամբ. և ողորմի՛ր Քո արարածներին և ինձ՝ բազմամեղիս:

Պահապան հրեշտակներ. ովքեր են նրանք

Հրեշտակ բառը նշանակում է Պատգամաբեր: Աստվածաշնչում «Հրեշտակ» բառը գործածված է 500 անգամ: Հրեշտակները մարդկանց պես Բանավոր Էակներ են, սակայն՝ Անմարմին ու Հոգևոր: Հրեշտակները սեռ չունեն, արուի և էգի զանազանություն չկա նրանց մեջ: Հրեշտակները հիշվում են հատուկ անուններով. Գաբրիել («Պատկեր Աստծո»), Միքայել («Հզոր»), Ռափայել («բժշկություն»), Անայել («լրումն Աստծո»), Ուրիել («տեսումն»), Բարաքիել («ինքն աստվածային»), Ադոնիել, Փանուել, Երեմիել, […]

Ամենազոր Տեր, պաշտպանի՛ր մեզ չարից․ Արամ Ա-ն խոսել է Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում /Տեսանյութ/

ԱՄՆ-ում գտնվող Ն.Ս. Օ. Տ. Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը որպես հյուր քահանայապետ այցելել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հաղորդմամբ՝ Նորին Սրբությունը բացման աղոթք է հղել Կոնգրեսում․ «Ողորմա՛ծ Աստված, օգնիր մեզ հիշել մեր աղոթքներում ավելի քան 100.000 հայ փախստականներին, որ ստիպված լքեցին իրենց դարավոր հայրենիքը և բախվեցին հսկայական դժվարությունների […]

Պահիր քեզ, որպեսզի բերանով եւ մտքով չդատես քո ընկերոջը կամ զրպարտես մեկին

Քեզ քա՛ջ պահիր, հաստատուն, քանզի ինչպես հրաժարվում ես արյուն հեղելուց և հայհոյելուց, նույնպես ժուժկալի՛ր և պահի՛ր քեզ, որպեսզի բերանով և մտքով չդատես քո ընկերոջը և չչարախոսես կամ զրպարտես մեկին՝ փոքր լինի թե մեծ: Այլ, եթե որևէ բան տեսնես այլոց մեջ, կամ եթե մեկը մեկ ուրիշի մասին խոսի, մի՛ ունկնդրիր, այլ քեզ քա՛ջ և պի՛նդ պահիր […]

Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և վիտամիններով հարուստ է

Աստծու խոսքը մեծ կալորիականություն ունի և բազում վիտամիններով հարուստ է: Ինչպես առողջ սնունդը օգտակար է մարմնին փոքր չափաբաժիններով, այնպես էլ Աստծու խոսքը հոգուն`փոքր չափաբաժիններով, որ հեշտ ընկալվի ու մարսվի: Որպեսզի նրանում եղած բուժիչ վիտամինները անցնեն մեր արյան մեջ ու բուժեն ամեն տեսակ հիվանդությունը: Առավել բուժիչ է`«հպարտություն» կոչված ձեռքբերովի հիվանդության համար: Հրաշալի միջոց է նախանձի,բարկության, ծուլության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված