27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հնարավո՞ր է ձերբազատվել ծխելուց

Այո՛, հնարավոր է: Անգլիայում վերջին 10-15 տարում 10 մլն. մարդ թողել է ծխելը: Ամեն օր թողնում են ծխելը մոտ 2.000 հոգի: Սուրբ հայրերի ուսուցման համաձայն՝ մարդն Աստծո օգնությամբ ի զորու է հաղթահարել ամեն մի կիրք ու մոլություն: Հայրերից մեկը հետևյալ խորհուրդն է տալիս. «Գրում եք, որ չեք կարողանում հրաժարվել ծխախոտից: Այն, ինչ անհնարին է թվում մարդուն, հնարավոր է Աստծո օգնությամբ, միայն պետք է հաստատ որոշում կայացնել, գիտակցելով հոգուն և մարմնին հասցվող վնասը, որովհետև ծխախոտը թմրեցնում է հոգին, բազմապատկում և զորացնում կրքերը, մթագնում գիտակցությունը, քայքայում մարմնի առողջությունը` դանդաղ տանելով դեպի մահ: Բարկությունը և տրտմությունը նույնպես հետևանք են հոգեկան տկարության, որ առաջանում է ծխելուց:

Խորհուրդ եմ տալիս այդ մոլության դեմ դիմել հոգևոր դեղամիջոցի: Մանրամասնորեն խոստովանեք ամբողջ կյանքում գործած մեղքերը սկսած 7 տարեկանից, որից հետո հաղորդվեք Սուրբ Մարմնին և Արյանը: Եվ ամեն օր կանգնած ընթերցեք մեկ կամ ավելի գլուխ Ավետարանից, իսկ երբ վրա հասնի տրտմությունը՝ նորից կանգնեք ընթերցելու, մինչև այն անցնի: Կրկին հարձակում գործի՝ կրկին կարդացեք Ավետարանը, կամ, դրա փոխարեն առանձնության մեջ 33 անգամ երկրպագություն արեք ի հիշատակ Փրկչի երկրային կյանքի տարիների և ի պատիվ Ս. Երրորդության»:

Տեր Աֆանասի Քահանա Գումերով
Օֆելյա Ստեփանյանի հանրագրից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ