01 Փետրվարի, Saturday, 2025
KFC

Ի՞նչ է «բախտ» կամ «ճակատագիր» ասվածը

Պատասխան – Կույր հեթանոսները կույր չաստվածուհի անվանեցին բախտը, որը մարդու ո՛չ բարությանն է նայում, ո՛չ չարությանը:
Չար մարդկանց հաջողությամբ է շրջապատում, իսկ բարիներին ձախորդությամբ տանջում:
Ոմանք նաև ճակատագիր են անվանում, ինչը մինչ այժմ ևս երբեմն կրկնում են ռամիկ քրիստոնյաները:
Աստղաբաշխները գտնում են, թե դա լինում է աստղերի ու կենդանակերպերի իշխանությամբ:
Սակայն Սրբազան Հայրերն այս ամենը համարում են առասպել, քանզի Աստված է ընդհանուր պատճառն ու կառավարողն ամենայնի:
Դավիթ մարգարեն վկայում է. «Դու ես իմ Աստվածը, և քո ձեռքում է իմ ժառանգությունը» (Սաղմ. 30:16):
Իսկ Սողոմոնն ասում է. «Անիրավների չարիքները նորից իրենց ծոցն են դառնալու, քանզի Տերն է սահմանում բոլորի իրավունքը» (Առակ. 16:33):

Արդ՝ հաջողությունը կամ ձախորդությունը պատահար է համարվում, բայց ոչ Աստծուց, քանզի Նրան ամեն ինչ հայտնի է հավիտյաններից առաջ: Մեր կողմից պատահար են համարվում, քանզի ապագայի մասին տեղեկություն չունենք:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ