16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Հայկական կղզի՝ Վենետիկում․ Euronews-ի անդրադարձը Սուրբ Ղազարոս կղզուն

Euronews-ը հոդված է հրապարակել Վենետիկի Սուրբ Ղազար կղզու և այնտեղ գտնվող «հայկական անկյունի մասին»։ Հոդվածում ասվում է, որ հայերը Եվրոպայում ամենուր են` Լոնդոնից մինչև Լառնակա, Լիսաբոնից մինչև Լվով եւ ժառանգություն են թողել ամբողջ Եվրոպայի տարածքում։ Մխիթարյանների հայկական կաթոլիկ միաբանությունը այդ ժառանգության ամենավառ օրինակներից է։ Այն գտնվում է Իզոլա դի Սան Լացցարո դելի Արմենի կամ Սուրբ Ղազար կղզու […]

Դա իր բաժին 50ն էր, որը նա կողքից «ճմկտում» էր՝ ժողովրդին հարստահարելով

Հարցնում էք թէ «Անիրավ Տնտեսի» խարդախությունն ինչո՞վ է արդարացվում եթե նա խաբեց Տիրոջը: – Նա չխաբեց Տիրոջը: Երուսաղեմի իշխանները մեծ հողատերեր էին ու տնտեսներ էին պահում: Տնտեսները իշխանի հողը վարձով տալիս էին գյուղացիներին: Երբ Անիրավ Տնտեսը ներեց 100 տակառ ձեթից 50ը, ապա դա իր բաժին 50ն էր, որը նա կողքից «ճմկտում» էր՝ ժողովրդին հարստահարելով: Նույնն […]

Տեր Հիսուս Քրիստոսին ուղղված աղոթք

Նայիր, Տեր, քաղցրությամբ դառնացնողիս, Տեր իմ և Աստված իմ,Հիսուս Քրիստոս: Մի բարկանա ինձ վրա, Տեր իմ, իմ բազում մեղքերի համար, և մի մերժիր իսպառ քո ձեռքի գործիս. ինձ չհասնի անոխակալիդ ցասումը, և մի անտեսիր տարակուսածիս, Տեր ներող և անհիշաչար: Հիշիր, մարդասեր, մեղքով վտանգվածիս և ողորմությամբ պատիր վիրավորվածիս խոցերը, քանի որ մեղքի կապանքները պատեցին ինձ, և […]

Ինչքան էլ ընկնես, դարձյալ կանգնիր

Այսօր շրջվել է Աստծու պարգևը, երբ մարմինը դարձել է իշխող ու հոգին ծառայող։ Մեղքն է, որ խեղդում, կրծում է հոգին, սակայն նրանից բխող աղոթքն ու զղջումը ոչ միայն շրջում են մեղքի սլաքը, այլ ակոսներ են բացում դեպի Արարիչը։ Այլ խոսքով, երբ կամա թե ակամա, գիտությամբ և անգիտությամբ, յոթը մահացու մեղքերը մտնում են մարդու կյանքի մեջ, […]

Շոկային վկայություն Սոլժենիցինի բանտային կյանքից

ԳՈՂԳՈԹԱՅԻ ԽԱՉԸ Գողգոթայի վրա բարձրացած Սուրբ Խաչին ակնարկելով Խրիմյան Հայրիկը իր քարոզներից մեկում ասում է․ «Երանի նրան, որ արժանի կդառնա Գողգոթայի վրայի պատրաստված մեղրի փեթակը համտեսելու»։ Պատմում են, թե ռուսական բանտում, ուր բանտարկված էր ականավոր գրող Սոլժինիցինը, ոչ մեկը իրավունք չուներ խոսելու։ Ոչ մի բան չկար կարդալու և նույնիսկ ոչինչ, դիմանալու կյանքի այդ տառապանքին։ Ինքը […]

Երբ սխալ ենք հասկանում «Տեր եմ» և «Հնազանդ եմ» խոստումները. Աստծո խոսքը` ամուսնության մասին

Յուրաքանչյուր ամուսնացող զույգ կարծում է, թե ընտանիք կազմելով՝ կլինի երջանիկ, ինչը բնական է։ Շատերն էլ վստահ են, որ Աստծո նկատմամբ իրենց հավատքը կօգնի, որպեսզի երջանիկ լինեն։ Իհարկե, հավատքն այն հիմքն է, որի վրա կառուցվում է երջանիկ ընտանիքը, սակայն ընտանիքի ամրությունը կախված է նաև զույգերից։ Հովվական կյանքի իմ փորձից ցանկանում եմ առանձնացնել մի քանի օրինակներ, որոնք […]

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպել է Ֆինլանդիայի հայ համայնքի հետ

Ֆինլանդիա կատարած միջեկեղեցական այցի շրջանակում մարտի 19-ին Հելսինկիի Լութերական-Ավետարանական Մայր Տաճարի սրահում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հանդիպում ունեցավ Ֆինլանդիայի հայ համայնքի հետ: Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Հանդիպմանը ներկա էին Նորին Սրբությանն ուղեկցող պատվիրակության անդամներ Մայր Աթոռի աստվածաբանական ուսումնական բարձրագույն հաստատությունների վերատեսուչ Գերաշնորհ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, Մայր Աթոռի […]

Անիրավների վերջն էլ է գալիս ու նրանք զրկվում են կուտակած հարստությունից և պաշտոններից

«․․․Հողի վրա աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ» (Ղուկ. 16:3) Ղուկաս Ավետարանիչը ներկայացնում է մեզ Հիսուսի առակներից մեկը, որը կոչվում է Անիրավ Տնտեսի առակը։ Այս Կիրակին նվիրված է այս առակի պատմությանը։ Այն կարող եք կարդալ Ղուկաս Ավետարանչի 16-րդ գլխի 1-13 համարներում։ Ի՞նչ է սովորեցնում մեզ Հիսուս այս առակով։ Տեսնենք, թե ինչպե՞ս է նկարագրում Կ․ Պոլսի […]

Խաղաղության աղոթք

Փա՜ռք Քեզ Տեր, որ մեր այս երկրային կյանքին խաղաղ օրեր ես պարգևում: Պարգևիր նաև Քո խաղաղությունը համայն արարածներիդ և հեռու պահիր մեզանից ցասումն ու պատուհասը, կորուստն ու ցավը և մյուս փորձությունները: Եվ Տեր Աստված, սուրբ ու պատվական Խաչիդ նշանով մեզ պահի՛ր, պահպանիր երևելի ու աներևույթ բոլոր թշնամիներից, չար աչքից և չար լեզվից: Ամեն:

Ամբողջ ուժով բղավիր

Երբ 10-րդ դարի բյուզանդական սրբերից մեկին հարցրեցին, թե ինչպես է պետք աղոթել, նա ասաց. «Աղոթքը պարզ է. «Տե՛ր Հիսուս Քրիստոս, Որդի՛ Աստծո, ողորմիր ինձ՝ մեղավորիս»: Հարցն այն է, թե ինչպես այն ասել: Պատկերացրեք, որ մարդուն հանցագործության մեջ են մեղադրել: Կարևոր չէ արդարացիորեն, թե՝ ոչ, սակայն նրան մահապատժի են տանում: Բողոքարկումները չեն օգնել, դատավճիռը վերջնական է: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի