28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Երբեք չենք կարող գուշակել, թե առջևում ի՞նչ է մեզ սպասում

ԿՅԱՆՔԻ ՃԱՄՓԱՆԵՐՆ ԱՆՍԱՀՄԱՆ ԵՆ ԵՎ ԵՐԲԵՔ ՉԵՍ ԿԱՐՈՂ ԳՈՒՇԱԿԵԼ, ԹԵ ԱՌՋԵՎՈՒՄ ՔԵԶ Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ

Ինչ-որ ժամանակ աշխարհում կար մի փոքրիկ առվակ: Նա սարից հոսում էր դեպի կանաչ ու գեղեցիկ հովիտը: Եվ ահա մի անգամ նա աննկատ հասավ անապատ: Այստեղ կանգ առավ ու մտորեց.«Հիմա ես ու՞ր գնամ»: Առջևում շատ բան անծանոթ էր ու անհայտ: Չգիտես որտեղից մի ձայն լսվեց. «Մի վախեցիր, ավելի համարձակ եղիր, կանգ չառնես, առջևում դեռ շատ հետաքրքիր բաներ կտեսնես»: Բայց Առվակը շարունակում էր կանգնած մնալ:

Նա շատ էր ուզում դառնալ մեծ ու ջրառատ գետ, սակայն վախենում էր փոփոխություններից և չէր ուզում փորձության դիմել: Այնժամ ձայնը կրկին հնչեց.«Եթե դու կանգ առնես, ապա երբեք չես կարող իմանալ, թե իրականում ինչի ես ընդունակ. պարզապես հավատա քո ուժերին և ցանկացած իրադրությունում կգտնես ճիշտ ճանապարհը, վազիր առաջ»: Եվ գետակը վճռեց վազել անապատով:

Նա շատ վատ էր զգում: Անծանոթ տեղանքը և անտանելի շոգը օրեցօր խլում էին նրա ուժերը: Մի քանի օր անց նա ցամաքեց: Եվ ահա գոլորշիացած փոքրիկ կաթիլները հանդիպեցին երկնքում: Նրանք միացան ամպերին, մեծացան և առաջ սահեցին անապատի վրայով: Ամպերը շատ երկար լողացին` մինչև հասան ծով: Եվ Առվակը անձրևի բազմաթիվ կաթիլների հետ թափվեց ծովը: Այժմ նա ձուլվեց մեծ ծովին: Թեթև տարուբերվելով ալիքների վրա` առվակն ինքն իրեն ժպտում էր: Նախկինում, երբ ապրում էր հովտում, նույնիսկ դրա մասին չէր էլ կարող երազել: Առվակը մտածեց. «Ես մի քանի անգամ փոխեցի իմ ձևը և միայն հիմա ինքս ինձ գտա»:

Մի՛ վախեցեք փոփոխություններից և մի դադարեք ավելի առաջ անցնել նրանից, ինչին արդեն հասել եք: Կյանքի ճամփաներն անսահման են և երբեք չենք կարող գուշակել, թե առջևում ի՞նչ է մեզ սպասում: Կարևորը սեփական ուժերին հավատալն է և վճռական լինելը: Նա, ով ոչինչ չի վտանգում, վտանգում է ամեն ինչ..

Սմբատ Խանվելյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ