15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Որդեծնության դժվարություններ. հարցեր Սրբին

– Հա՛յր, եթե ոչ ուղղափառ կինը անպտուղ է, ապա թույլատրելի՞ է արդյոք, որ նա օրհնության համար խնդրի այն գոտին, որ մենք խաչի ձևով դնում ենք Սուրբ Արսեն Կապադովկիացու* մասունքներին: – Իսկ նա հավատո՞ւմ է Սրբի զորությանը, թե ուզում է օգնություն ստանալ կախարդական ճանապարհով: Եթե հավատում է, ապա կարող է այդպիսի գոտի կրել: Որոշ անպտուղ կանայք […]

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության յոթներորդ օրվա խորհուրդը

Ինչպես որ վեց օրերից յուրաքանչյուրն Աստված պատվեց արարչագործությամբ, այսպես և յոթներորդ օրվան Աստված օրհնության և հանգստի պատիվն արեց, ինչպես Մովսեսն է ասում, թե «Աստված օրհնեց յոթներորդ օրը ու սրբացրեց այն, որովհետև նրանում հանգստացավ Իր բոլոր գործերից, որ սկսել էր անել Աստված»։ Եվ հայտնի է, որ յոթներորդ օրը պատկերն է այս կյանքի յոթներորդ դարի, որում ընտրվեցին […]

Արթուն մնացեք և աղոթք արեք, որպեսզի փորձության մեջ չընկնեք

Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին: Հատկապես աղոթագիրք վերցնելու և աղոթքի կանգնելու համար հատկացված ժամանակը, երբեմն տարբեր հանգամանքների պատճառով, կարող է թե՛ տանը, թե՛ եկեղեցում նույնիսկ բավարար չլինել: Այս առումով […]

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության վեցերորդ օրվա խորհուրդը

Արարչագործության վեցերորդ օրն Աստված ասաց ու եղան բոլոր ցամաքային կենդանիները և ապա, նրանցից հետո, ստեղծեց մարդուն՝ Ադամին, սակայն ո՛չ թե խոսքով, ինչպես որ մյուս արարածներին, որոնց ասաց, և եղան, հրամայեց, և հաստատվեցին երկինքն ու երկիրը և ամենը, որ կա նրանցում: Այլ, հող առնելով երկրից, Աստված Ադամին ստեղծեց Իր ձեռքերով ու դրեց նրան փափկության դրախտում՝ այն […]

Քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է

Տեր Վարազդատ քահանա Նաջարյանը գրում է. «Սիրելի՛ հարազատներ, քիչ առաջ ինձ զանգահարում և հարցնում են, թե «մեռելների զատիկը» ե՞րբ է: Ի գիտություն շատերին, և հատկապես մարզերի մեր ժողովրդին, որոնց մոտ ավանդույթ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տաղավար-տոն օրերին գնալ գերեզմաններ. 1. Նախ «Զատիկ» Եկեղեցին անվանում է Քրիստոսի Հարությանը, խորհուրդ ունենալով Հին Կտակարանում Իսրայելի ժողովրդի ազատագրումը […]

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Հայտնության հինգերորդ օրվա խորհուրդը

Այսօր նշվում է սուրբ Սիմեոն ծերունու, Աննա մարգարեուհու և Հովհաննես Մկրտչի մոր՝ Եղիսաբեթի հիշատակությունը: Իսկ ի՞նչ խորհուրդ ունի այս օրը․ այս օրը միևնույն խորհուրդն ունի, ինչ Տեառնընդառաջը և Սուրբ Աստվածածնի վերափոխումը ի փառս մեր Աստծո՝ Քրիստոսի: Արարչագործության հինգերորդ օրն Աստված հրամայեց ջրերին ծնել երկու տեսակ կենդանիներ, ոմանց՝ ջրերում լողալու, և ոմանց՝ օդում սավառնելու համար: Եվ […]

Հիվանդների համար աղոթքի մասին

– Հա՛յր, այժմ, երբ հիվանդ եմ, ի՞նչ կանոնի հետևեմ: – Եթե կարող ես, ապա կամացուկ շարականներ երգիր կամ աղոթիր՝ Աստծուց առողջություն խնդրելով քեզ և այլոց համար, որոնց դու, որպես հիվանդությունների հակված մարդ, կարող ես ավելի լավ զգալ: Այժմ քեզ տրվում են աղոթքի համար բոլոր պայմանները, և նույնիսկ տառապանքը, որ հիվանդների համար աղոթելու շատ կարևոր նախադրյալ […]

Ինչո՞ւ է հետաձգվում Էջմիածնի մայր տաճարի բացումը. Հրապարակ

Թեեւ Էջմիածնի Մայր տաճարի վերանորոգման աշխատանքները պլանավորվում էր ավարտել 2022 թվականին, սակայն 2023 թվականին եւս բացումը տեղի չունեցավ, եւ 2023-ի հոկտեմբերի 1-ին նախատեսված մյուռոնօրհնեքը եւս հետաձգվեց: Չնայած հետաձգումը բացատրեցին Արցախում տեղի ունեցող իրադարձություններով։ Արդեն յոթերորդ տարին է, որ Մայր տաճարը նորոգվում է, եւ բոլոր արարողությունները կազմակերպվում են այլ եկեղեցիներում: Մայր Աթոռի մեր աղբյուրը կարծում է, […]

Քրիստոսի՝ մեր Աստծո, Ծննդյան և Մկրտության չորրորդ օրվա խորհուրդը

Այսօր նշվում է սուրբ Աստվածածնի՝ Գաբրիել հրեշտակապետից Ավետման հիշատակությունը։ Արարչագործության չորրորդ օրը աննյութ լույսը միավորվեց արեգակի նյութի հետ ու եղավ մի լույս՝ արեգակի բոլորակ գունդը՝ միանյութ ու միատեսակ։ Եվ միավորումից հետո հավիտյանս հավիտենից հնարավոր չէ դրանք բաժանել միմյանցից: Նույնպես և Բանն Աստված` անեղ Լույսը, ամենամաքուր սուրբ Կույս Մարիամի արգանդում նյութեղեն մարմնին միացավ անբաժանելի, հավիտյան անփոփոխ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի