15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կաքավավանք

Տեղադրված է Դիզակի դաշտի կենտրոնում մի բլրի վրա:

Երբեմնի վանական համալիրից պահպանված եկեղեցին աչքի է ընկնում բնական միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով, քարի մշակման և հարդարման բարձր մակարդակով:

Եկեղեցին եռանավ բազիլիկ է 12,8 ×9,8 մետր հատակագծային չափերով:

Այստեղ աչքի է ընկնողը , ուրիշ նմանատիպ կառուծվածքներից տարբերվող արևմտյան մուտքն է:

Եկեղեցու ճակատային պատերի գորշ քարով իրականցված հարթության ֆոնի վրա մուտքի սպիտակավուն շրջանակը մշակված է հետաքրքիր զարդանախշերով, որոնք առատ լույս ու ստվերի հնարավորություն ընձեռնելուց բացի սերտորեն ներդաշնակում են քառասյուն դահլիճին, բեմի և խորանների ճակատային մասերը երիզող կամարաջղերին:

Կառուցման հստակ թվագրությունը չկա, սակայն հայտնի է, որ վերակառուցվել է 1742թ., Դիզակի քարգործ վարպետ Գրիգորի ձեռքով լայնանիստ բլրի ստորոտի հայկական Գյումուշ, Չիման և Հողեր գյուղերի հավատացյալների օժանդակությամբ:

Շքամուտքը պսակված է հայկական միջնադարյան ոճի զարդաքանդակներով:

Մուտքը երիզող շրջանակը պատկերված է ստալակտիտային մոտիվներով:

Վանքի մուտքի դռան ճակատակալ քարի վրա եղել է արձանագրությունը, որը 1987 թվականից հետո ադրբեջանցիների կողմից նպատակադրված պոկվել և ոչնչացվել էր։

Բարեբախտաբար դրա լուսանկարն ու արձանագրությունը պահպանվել է երջանկահիշատակ Սամվել Կարապետյանի արխիվում։

«Թվին ՌՃՂԱ (1742) յիշատակ է Սարքիսի որդի Իսուն, մօրն Զօլալին, իխպօրն կողակից Յերիքնազին, որթոնցն և դուստիրաց: Աստուած ողորմի»։

Այստեղի գերեզմանաքարի վրա փորագրված արձանագրությունն է.
<<Այս է տապան Պետրոս Պապին, որ է ….Թվին ՌՂԸ / 1649/>>:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ