Զգուշացեք

Եվ այսպես, եղբայրներ, պետք է արտասվել և արցունք թափել նրանց համար, ովքեր հեզություն չունեն իրենց մեջ, այլ դաշինք են կնքում խորամանկության հետ, որովհետև նրանք արժանի են ծանրագույն դատավճռի. Չարագործները շուտով կվերանան (Սաղմ. 36, 9): Մեր Սուրբ Աստված նվաստացնում է խորամանկներին` ասելով. Չար մարդն իր սրտի չար գանձերից հանում է չար բաներ (Մատթ. 12, 35: Ղուկ 6։45): […]