07 Մարտի, Saturday, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Տիրոջից է փրկությունը

Դավիթը 3րդ սաղմոսի մեջ ասում է «չեմ վախենա տասնյակ հազարավոր զորքերից, որ պաշարել են ինձ… Տիրոջից է փրկությունը»: Դավիթը դարձավ հզոր թագավոր: Դուք էլ երբ չորս կողմից պաշարված էք նեղություններով ու թշնամիներով, հիշեք մի պարզ ճշմարտություն: Եթե դուք հավատարիմ էք Աստծուն ու կատարում էք նրա պատվիրանները, ապա Տերը պաշարում է նրանց, ովքեր պաշարում են ձեզ: […]

Հարց տուր քեզ քնելուց առաջ

Արեցի՞ր արդյոք մի քայլ Աստծուն ընդառաջ: Կամ լսվեց քո շրթներից գոնե զղջումի հառաչ: Գոհացավ արդյոք քեզնից մի կարիքավոր Թե այսօր էլի դարձար մեկին դատավոր: Հարց տուր քեզ ամեն օր, ու պատասխանիր Մի պատճառաբանիր անհիմն, նանիր…   Ծովիկ Դավթյան

Ինչպես հաշտվել Աստծո հետ

«Հաջորդ օրը Հովհաննեսը տեսավ Հիսուսին,որ դեպի իրեն էր գալիս,և ասաց. «Ահա Աստծո գառը,որ վերցնում է աշխարհի մեղքը»: (Հովհ.1;29): Այսպես նա շրջապատում գտնվող մարդկանց ուշադրությունը ուղղեց Տեր Հիսուս Քրիստոսը: Նա կարծես ասում էր, «Մեր առջև կատարյալ զոհ է, որը չի պահանջում կրկնակի զոհաբերություն, նա ունի հավիտենական արժեք»: Հին կտակարանում գառնուկը զոհի կենդանի էր, դրա համար Տեր […]

«Մոմենտի տակ»

Մարդիկ ասում են. «մոմենտի տակ՝ պատահական այնպես է ստացվում, որ սայթաքում եմ ու սխալ թույլ տալիս»: Բայց չեն ուզում խորանալ, թե ինչու է այդպես ստացվում: Եթե մարդու հիշողությունը լցված չէ Քրիստոսով, այն լցված կլինի հազար ու մի չար կրքերով, որոնք իրենց զգացնել կտան «մոմենտի տակ»: Բայց եթե դուք ավելի հաճախ ՀԻՇԵՔ Տեր Հիսուսին, դուք բարի […]

Քանի՞ հատ մոմ եք վառում եկեղեցում

Քանի՞ հատ մոմ եք վառում եկեղեցում: Հաջորդ անգամ, մի հատ մոմ էլ վառեք նրանց համար ում վիրավորել եք: Մի հատ էլ նրանց համար ում խաբել եք: Մի հատ էլ նրանց համար ումից մի բան եք գողացել: Մի հատ էլ նրանց համար ում մի բան պարտք եք ու չեք վճարել : Սերաֆիմ Վիրիցկի

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում

Եթե երբևէ կմտածես, թե ո՞ւր է Աստծու արդարությունը, ինչո՞ւ Աստված չի պատժում սրան կամ նրան, ապա հիշիր նաև քո՛ գործած մեղքերը, որոնց համար  քեզ ևս չի պատժել Աստված Իր սիրո պատճառով: Եթե փնտրում ես Աստծո արդարությունը ուրիշին պատժելու համար, ապա ի՛նքդ եղիր արդար ու ասա՛.  Տեր իմ, չէ՞ որ Դու արդար ես, ո՞ւր է Քո […]

Աստվածաշունչը զգուշացնում է իշխանավորներին

Ով որ իշխանություն ունի թող կարդա Սողոմոնի իմաստության 6րդ գլուխը: Ինչ է ասում Աստուծո Խոսքը: Նրանք ովքեր բազմություններ ունեն իրենց ձեռքի տակ թող չհպարտանան ու թող արդարությամբ դատեն, քանզի նրանց այդ իշխանությունը տրված է Աստծուց: «Ձեզ այդ իշխանությունը Տիրոջ կողմից է տրված, տերությունը՝ Բարձրյալից. նա էլ հաշիվ է պահանջելու ձեր գործերի համար եւ քննելու է ձեր […]

Աստված այդ փրկությանը հրավիրեց ձեզ

Հիսուս ասում է. -Ով իր խաչը չի վերցնում և ինձ չի հետևում, ինձ աշակերտ լինել չի կարող: (Ղուկասի ավետարան 14:27) Աստված ձեզ ընտրեց որպես փրկության առաջին պտուղների, որպեսզի լինեք իր սուրբ ժողովուրդը Սուրբ Հոգու միջոցով և ճշմարտությանը հավատալով: Աստված այդ փրկությանը հրավիրեց ձեզ իր քարոզած Ավետարանով, որպեսզի մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի փառքն ունենաք: Ուստի, հաստա՛տ […]

Հունվարի 13-ին հայոց եկեղեցին նշում է ոչ թե Հին Նոր տարին, այլ Տեր Հիսուսի անվանակոչության տոնը

Հունվարի 13-ը  հավատացյալների, հայոց եկեղեցու համար   ոչ թե Հին Նոր տարին, այլ Տեր Հիսուսի անվանակոչության տոնը նշելու առիթ է․ այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Արարատյան Հայրապետական թեմի Նոր Նորքի Սրբ. Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Զարեհ քահանա Աշուրյանը  Նա շեշտեց՝  թեև Հին Նոր տարին թեև նշվում է որոշ պետություններում, այդ թվում՝ Հայաստանում, բայց, այնուամենայնիվ, […]

Քնելուց առաջ խորհենք այս ցավոտ հարցի մասին

Ինչպե՞ս զղջալ:  Ամեն մարդ զղջալու է իր կյանքում մի օր, իր կատարած սխալ քայլերի համար: Սակայն ցավոք այդ զղջումը հիմնականում տեղի է ունենում տարիքն առած ժամանակ, երբ այլևս անկարող ես կրկնել նույն սխալները, ոչ թե առաքինության պատճառով, այլ` անկարողության: Իսկ սա արդեն առաքինություն չէ, երբ տարիքն առած ժամանակ զերծ ես մնում որոշ մեղքերից անկարողության պատճառով: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի