16 Մարտի, Կիրակի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Քառասներորդ առաջներորդ օրը ﬔծ պահոց

Քրիստոս Յիսուս, յոյս ﬔղաւորաց, ճշմարիտ բարեխօսդ վասն ﬔր. քանի որ քու գալուստդ կը յիշեմ, արդարութեանդ դատաստանը, ﬔղաւորաց տանջանքը, արդարոց փառքը, սիրտս դողալէն բան մ’ալ չեմ կրնար ընել. վասն զի տեսնելով իմ չար գործերս, իմ ծոյլ կենալս, անհոգ ըլլալս՝ ապաշխարհելու և աղօթելու, գիտեմ, որ պիտի չկարենամ ժառանգել արքայութիւնը, և պիտի դատապարտուիմ: Ի՞նչ պիտի ըլլայ իմ բանս՝ […]

Հարց քահանային. Ի՞նչ է քավարանը և ո՞ր եկեղեցիներն ունեն քավարանի հասկացությունը:

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու՝ քավարանը Եկեղեցին է, որտեղ այս կյանքում՝ մահվանից առաջ, կարող ենք գտնել մեր մեղքերի քավությունը։ Այն տեղի է ունենում Սուրբ Պատարագի ընթացքում՝ Սուրբ Հաղորդության Խորհրդով, ըստ Ս. Հովհաննես Առաքյալի խոսքի. Աստծո Որդու՝ Հիսուսի արյունը մաքրում է մեզ ամեն մեղքից: «Եթե խոստովանենք մեր մեղքերը, հավատարիմ է Նա և արդար՝ մեր մեղքերը մեզ ներելու […]

Քառասներորդ օր ﬔծ պահոց

Պարգևատու բարեաց, Տէր և Աստուած, արդարներուն դատաստանը տեսնելէ վերջ՝ իրենց բարի գործոց հաﬔմատ վարձք մը պիտի տաս՝ որ լեզուով չկրնար պատմուիլ, ըսելով: «Եկայք օրհնեալք Հօր իմոյ, ժառանգեցէք զպատրաստեալ ձեզ զարքայութիւնն ի սկզբանէ աշխարհի»: Այն արքայութիւնը՝ ուր ընկերութիւն է աﬔնայն սրբոց, ուր ամէնը բարի, ուր ամէնը մէկմէկու խիստ սիրելի, մէկմէկէ գերազանց են, իսկ հրեշտակաց հետ նստիլը՝ […]

Երեսունևիններորդ օր ﬔծ պահոց

Դատաւո՛ր արդար, որ դատաստանդ աւարտելէ վերջ՝ ﬔղաւորներն արդարութեամբ տանջանքի պիտի ղրկես դժոխքին մէջ, ըսելով. «Երթայք յինէն անիծեալք ի հուրն յաւիտենական»: Սատանաներն ալ անոնց դահիճ պիտի դնես տանջելու։ Ա՜հ, ինչ տանջանք է ﬕայն սատանաներուն քով նստիլը, և ﬕայն ﬔղաւորներուն հետ ընկերութիւն ընելը. եթէ հոս ժանտ կռուարար հոգւոյ մը հետ չեմ կրնար նստիլ, որ ﬓաց դժոխքին մէջ, […]

Երեսունևութերորդ օր ﬔծ պահոց

Փառաւորեա՛լ Տէր, որ փառօք Հօր երկնաւորի պիտի գաս աշխարհիս վրայ, ու աﬔն մարդու՝ աﬔնուն առջև ընդհանրական՝ դատաստան պիտի ընես անաչառ, ուր մէկու մը բարեխօսութիւնը չանցնիր, մէկէ մը կաշառք չառնուիր, ﬕայն աղէկ գործերն ու գէշ գործերը կը յիշուին, ինչ որ Աստուծոյ համար ըրի, և ինչ որ աշխարհիս համար, մէկուն համար ﬕայն վարձք պիտի առնում, ﬕւսին համար՝ […]

Հարց քահանային. Ի՞նչ դիրքորոշում ունի Եկեղեցին աշխարհի վերջի մասին:

Արդեն 2000 տարի է, որ աշխարհն ալեկոծվում է վախճանաբանական զանազան գաղափարներից և աշխարհի վախճանի մասին ահաբեկիչ մարգարեություններից, որոնց հեղինակներից (տիբեթյան հոգևորականներ, հնագույն մայաներ, կամ էլ մերօրյա էքստրասենսներ և բազում աղանդներ) և ոչ մեկը հանդես չի գալիս Առաքելական կամ Ուղղափառ Եկեղեցու կողմից: Ավետարանում հստակ նշված է, որ աշխարհի վերջի օրվա մասին ոչ ոք չգիտի: Միայն Հայրն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի