16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Հայաստան է ժամանել անձնասիրության և մարդապաշտության ուրվականը

Այս օրերին Հայաստան է ժամանել անձնասիրության և մարդապաշտության ուրվականը։ Սրա դրդմամբ՝ բարոյականության ջատագով անձինք մեղկ ու մերկ կենցաղավարությամբ ապականել են մեր հոգևոր֊քարոզչական դաշտը բամբասանքներով, ծաղրուծանակով, ամբարտավանությամբ և դատ ու դատաստանով։ Եվ սա պարզ ուրվական չէ, այլ՝ աճող, և շուտով մարմնանալու և իշխանության է գալու՝ նեռի ոգին՝ սկզբնական չարը, բանսարկուն և մարդասպանը։ Մարդատյացությամբ կուրացած՝ նա չի տեսնում, […]

Դու լսե՞լ ես Աստծու ձայնը աշխարհի աղմուկի մեջ

Դու լսե՞լ ես Աստծու ձայնը աշխարհի աղմուկի մեջ… Եթե կուզե՛ք, խորհենք միասին այս գիշեր քնելուց առաջ. Մենք լույս աշխարհ ենք գալիս մեր ծնողների միջոցով և Աստծո կամքով: Սակայն Աստված շշուկով ասում է վերստին ծնվիր, որ քեզ ճանաչեմ և ընդունեմ: Մեր ծնողները մեզ ուսման են տալիս, գիր ու գրականություն ենք ճանաչում: Սակայն Աստված շշուկով ասում է […]

Երեք առաջարկ Վեհափառին

Այսօր Ֆեյսբուքում տարածվում է մի գրություն, թէ «Ով կքննադատի ու չի ընդունի արդարության ու հոգևոր զարթոնքի համար ոտքի կանգնած ”Նոր Հայաստան, Նոր Հայրապետ” նախաձեռնության անդամների ու շարժման մասնակիցների պայքարի ձևը, թող առաջարկի իրենը»: Ես ոչ քննադատում եմ, ոչ ընդունում, ոչ մերժում, որովհետև չեմ հասկանում, սրտեր ու մտքեր չեմ տեսնում: Բոլոր հանգամանքները չգիտեմ: Հավատում եմ, որ […]

Աստված մի արասցե, վերածվելու եք հերետիկոսական նոր շարժման

Նոր Հայաստան նոր Հայրապետ շարժման առաջնորդներ, կազմակերպիչներ, և հատկապես «սրբակենցաղ» հայր Կորյուն, «Աստվածաբան» տեր Արմեն և «բարեպաշտ ու քաջ» Կարեն, ուզում եմ հիշեցնել, որ ըստ ձեզ ոչ օրինական ճանահարհով ընտրված երեք Հայոց Հայրապետները միասին, 1955-2018թթ. 9-անգամ օրհնել են Սրբալույս Մյուռոնը։ Իսկ Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն, որն ըստ ձեզ «անօրեն» է , իսկ ըստ տեր Արմենի […]

Երբեք ետ մի նայեք և երբեք վաղվան մի թողեք

Տեր մեր և Աստված մեր, արա մեզ այնպես, Ինչպես Դու ես կամենում, որ լինենք: Պարագաները չէ, որ նախ փոփոխության կարիք ունեն, այլ` դուք, որպեսզի դրանից հետո միայն պայմանները բնականոն փոփոխության ենթարկվեն: Առհասարակ ջանք մի խնայեք լինել այն մարդը, որ Ես Եմ կամենում, որ լինեք: Հետևեք Իմ տված ամեն մի առաջադրանքին: Ես Եմ ձեր միակ առաջնորդը: […]

Պոլ Գոբլի ծրագիրը. «Հայաստանի ժողովուրդը պետք է լինի պառակտված ու բզկտված, նաև պատերազմում պարտված»

 Եկեղեցու և Վեհափառի անձի շուրջ վերջին շրջանում ծավալվող իրադարձություներինկտրվի ճշմարիտ գնահատական, եթե դրանք դիտարկվեն նաև առկա աշխարհաքաղաքականհամատեքստում.  ՀԱՅ ՁԱՅՆ-ի հետ  զրույցում  ասաց  «Լույս» տեղեկատվական վերլուծական կենտրոնի համանախագահող, պատմական գիտությունների  թեկնածու, քաղաքագետ ԿԱՐԻՆԵ ԵՍԱՅԱՆԸ:  Տիկին Եսայանի համոզմամբ, Հայաստանի ժողովրդի հոգևոր պառակտումը իրականացվում է արտաքին ուժերի  անուղղակի ուղղորդմամբ՝ հստակ նպատակով:Վերջինս մտահոգ է,  առաջիկայում մեզ սպասվում են լուրջ  մարտահրավերներ: Եվ ուշադրություն է հրավիրում սպասվող, մասնավորաբար, երկու վտանգների վրա. «Առաջին. Հայաստանում առաջիկայում օրենսդրորեն փորձ կարվի հաստատել միասեռականների իրավունքները  պաշտպանող և այլ պղծություններ պարտադրող օրենքները»: Եսայանը հիշեցնում է, որ դրանց  քարոզչական  մեկնարկն արդեն իսկ տրվել է Արմեն Սարգսյանի կողմից:  Ի դեպ, երևի արդեն հենց այս ամիս մենք վկա կլինեք  այն իրողության, թե ինչպե՞ս է «առաջադեմ» Եվրոպան Արմեն Սարգսյանի ու այլոց միջոցովՀայաստանի ժողովրդին  «մարդու իրավունքներ» պարտադրելու: Այդ պղծությունների դեմ այսօր միակ և ամենակենսունակ օղակը եկեղեցին  է»: Երկրորդ. ըստ քաղաքագետի, որպեսզի կենսագործվի Պոլ Գոբլի և նրա տերերի ծրագիրը.  «Հայաստանի  ժողովուրդը  պետք է լինի պառակտված ու բզկտված, նաև պատերազմում պարտված՝ իրենց սադրանքով հայ-ադրբեջանական սահմանինպատերազմական գործողությունների վերսկսման արդյունքում: Այս վտանգավոր զարգացումները նկատի ունենալով՝ քաղաքագետը դիմում է մեր ժողովրդին. «Արդար, անկեղծ մղումով այս շարժման մեջ ներգրավված իմ քրիստոնյա քույրերին ուեղբայրներին հորդորում եմ  լրջորեն  խորհել  վերոնշյալ սպառնալիքների  մասին, ետդառնալ մեր ժողովրդի համար  կործանարար  այն  ընթացքից, որի մեջ  ակամա ներքաշվելեն,  և պատրաստվել միաբան դեմ կանգնելու  այն պղծություններին  ու մարտահրավերներին, որոնց առաջիկայում համախմբված պետք է դիմակայենք»: […]

Եկեք Քրիստոսի հետ գնանք Գողգոթա

Հորդոր իմ պաշտոնակից եղբայրներին և եկեղեցու խաչակիր ուխտին ՀԻՍՈՒՍԻ ԽԱՉԻ Ճառը Ձեզ համար գրեցի և Ձեզ եմ նվիրում, ո՛վ Խաչի զինվորներ, Ավետարանի պաշտոնյաներ, կենաց խոսքը քարոզողներ և ՔՐԻՍՏՈՍԻ հոտի հովիվներ: Եթե դուք սիրով եք գրկում ՀԻՍՈՒՍԻ Խաչը և ախորժանքով ընթերցում իմ Խաչի ճառը, օ՛ն ուրեմն, եկե՛ք ինձ հետ հոգով, եկե՛ք գնանք Սիոնի Վերնատուն, ուր Ավետարանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի