Կաթողիկոսին կին ունեցած լինելու համար դատողներին
ՆԱԽ ՁԵԶԱՆԻՑ ԱՆՄԵՂԸ ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ,- ասաց Հիսուս շնացող կնոջը քարկոծելու ելածներին: Եվ սրանք, որ հայտնապես չէին շնացել, այդ բանի մեջ երբևէ չէին բռնվել, հանկարծ քարերը իրենց ձեռքից վար թափելով՝ շտապեցին հեռանալ: Քանի որ ամեն ինչ տեսնող և արդարացի դատաստանի բերող Աստծո առաջ էին, Ումից ծածուկ ոչինչ չկա:
Նույնպես և այսօր, կաթողիկոսին կին ունեցած լինելու համար դատողներին է վերաբերվում. Ի՞նչ կլիներ նրանց հետ, երբ Հիսուս նրանց կողքին հայտնվելով նույնն ասեր նրանց: Դատաստա՞ն ենք պահանջում, ըստ ձեր հասկացած կատարելությա՞ն, ըստ կատարելության էլ Աստծո առջև պատասխանատու ենք Նոր Կտակարանի Տերունի չափանիշով: Եվ թեպետ կարող եք ըստ Հին Կտակարնի պարծենալ, թե ՛՛Մեր մարմինը փառքի մեջ է, քանի որ կին չենք ճանաչել՛՛, սակայն արդյո՞ք լրացնում ենք Աստծո կատարելության չափանիշը, որ այսպես է արտահայտված. և դատողներիցս պիտի պահանջվի. ՛՛Լսել էք, թէ ինչ ասուեց. «Մի՛ շնանար». 28 իսկ ես ձեզ ասում եմ. ամէն մարդ, որ կնոջ նայում է նրան ցանկանալու համար, արդէն շնացաւ նրա հետ իր սրտում: 29 Եթէ քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: 30 Եւ եթէ քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դէ՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լաւ է, որ քո անդամներից մէկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն /ՄԱՏԹԷՈՍ 5/՛՛:
Ձեզանից մեկը կլինի՞ որ կատարելության այս չափանիշը սրբորեն պահած ու խախտած չլինի: Անկարելի է, քանի որ մարմնավոր է և մարմինն իր օրենքն ունի, որ հակառակ է հոգուն: Այդ բանի համար է, որ սրբերը մինչ ի մահ կուրծք էին ծեծում: Այդ բանի համար է, որ ամենքս էլ Քրիստոսի ներմամբ, սուրբ Արյան քավությամբ ենք արդարանում ամեն օր: Որովհետև երբ դատում ենք, Աստված էլ պիտի մեզ դատի՝ ոչ թե ըստ հին օրենքի մարմնավոր փառքի պիտի դատի, այլ, ըստ Սուրբ Ավետարանի կատարելության, որով դատվեցին շնացող կնոջը քարկոծելու ելածները և քարերը թողած՝ փախան:
՛՛Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է: /ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 14/:
Դուք ըստ հին օրենքի եք կաթողիկոսին դատում, Աստված սակայն մեզ դատում և դատելու է Նորով, ԿԱՏԱՐԵԼՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ, քանի որ չպահեցինք Նրա Խրատը թե. ՛՛Մի՛ դատիր, որ չդատվես՛՛:
Իսկ ըստ Հին Կտակարնի՝ թե Մովսեսը կին ուներ, թե Դավիթը, ում Հիսուս հայր անվանեց և թե Սողոմոն իմաստունը՝ և Դավիթն ու Սողոմոնը յուրաքանչյուրը հարյուրավոր կանայք ունեին և այդ մահացու հանցանք չհամարվեց:
Գրիգոր սուրբ Լուսավորի՞չը կուսությամբ կաթողիկոս դարձավ, թե սուրբ Սահակ Պարթեւը:
Օրենքների՞ց եք խոսում: Չե՞ք կարդացել, որ ՛՛Օրենքը շնորհի ստվերն է՛՛: Եվ Աստված շնորհով ի զորու է իրեններին /եթե օրը յոթ անգամ էլ մեղքի մեջ ընկնեն՝ արդարցնել/՛՛:
Մխիթար Գոշը ասում է. ՛՛օրենքները Աստծո որդիների համար չեն, այլ հանցաշխարհի, որպեսզի վայրենի հանցավորները գոնե միջակ մարդ դառնան ու հանցանքը աշխարհից սակավանա՛՛:
Եվ հետո, որքանո՞վ է խելամիտ, որ երբ գովում ենք Վազգեն կաթողիկոսին այն բանի համար, որ ներել է կուսակրոն Տիրան սրբազանին՝ կին ու երեխաներ ունենալու համար, նույն պատճառով՝ քարկոծելու արժան ենք համարում կաթողիկոսին: Այդպիսով չե՞նք դատում Վազգեն կաթողիկոսի ներումը ու Տիրան սրբազանին ևս քարկոծման դատի մեջ չե՞նք ներքաշում, որ նա և՞ս դատաստանի ենթարկվի: Մի բան, որ պիտի խափանի Աստված:
Իսկ կաթողիկոսին ներել-չներելը ո՛չ թե որևէ քահանա պիտի որոշի, արդեն որպես կեղծ կաթողիկոս հանդես գալով, այլ Հոգևոր այրերի ժողովը, սակայն ըստ Քրիստոսի խոսած Խոսքի.
ՆԱԽ ՁԵԶԱՆԻՑ ԱՆՄԵՂԸ ԹՈՂ ԱՌԱՋԻՆ ՔԱՐԸ ՆԵՏԻ,
Եվ թող Տիրոջ Դիրքորոշումն ընդունենք և ո՛չ թե ձեր ցանկության, որ Սուրբ Գիրքն ՛՛հասկանալու խնդիրներ ունի՛՛, և ոչ էլ ձեր թերմիտ նախանձաեռ ցանկությունը առաջ դրեք, որ գազանից է և սպանության է ուղղորդում:
Հիշեցե՛ք, որ Դատաստանի օր կա, որ ըստ Քրիստոսի Ավետարանի կատարելության է լինելու և ոչ ձեր սարքած կեղծ ավետարանանմանությունների:
՛՛Ուստի, ո՛վ մարդ, դու, որ դատում ես, չես արդարանալու. այն բանի համար, որ ընկերոջդ ես դատում, դրանով իսկ ինքդ քեզ ես դատապարտում. քանի որ դու նոյնն ես անում, ինչի համար որ դատում ես նրան /ՀՌՈՄԷԱՑԻՆԵՐԻՆ 2/՛՛;
Մաքսիմ Անդրանիկի Ոսկանյան