11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Որ արժանանանք հարությանը

– Որքանով որ քարը ավելի ծանրաշարժ է, քան մեր միտքը, նույնքան և ավելի մեր միտքը ծանրաշարժ է, քան ԱՍՏԾՈ արագությունը: – Բնավ չկասկածենք հարության համար, որովհետև ԱՍՏՎԱԾ ինչ որ նախապես կատարեց, այսինքն՝ ոչնչից հողեղեն ու նյութական աշխարհի ստեղծումն շատ ավելի դժվար է, քան հարությունը: – Վստահ լինելով, որ հարություն կա, ամեն ջանք թափենք, որպեսզի առաջին […]

Փրկության աղոթք

Բազումողորմ եւ բարեգութ Աստված, որ սիրում ես արդարներին ու ողորմում մեղավորներին, որոնցից մեկը ես եմ. որ չես ցանկանում մեղավորի մահը, այլ դարձի գալն ու ապրելը. որ կանչում ես բոլորին ընտրելու փրկության ճանապարհը՝ խոստանալով օրհնել նրանց։ Ընդունի՛ր մեր աղոթքները, հեշտացրու մեր կյանքը ու առաջնորդի՛ր մեզ պահելու բոլոր պատվիրաններդ։

Թույլ մի տուր, որ սխալդ մի օր դառնա մեղք

Հպարտությունը մանուկ էր, և մեծացավ… Թույլ մի տուր որ սխալդ մի օր դառնա մեղք, երբ սխալը մեղք է դառնում, այն շուտով վերածվում է վատ սովորության, իսկ վատ սովորությունը շտապում է դառնալ մահացու մեղք: Բոլոր յոթ մահացու մեղքերն էլ միանգամից չեն ծնվել մահացու անունով, նրանք վաղ տարիքում եղել են նախ` բացթողումներ, ապա` սխալներ, ապա` մեղքեր, ապա` մահացու […]

Եկեղեցին նշում է Աստվածամոր ծննդյան տոնը

Հայաստանյան Առաքելական եկեղեցին այսօր` սեպտեմբերի 8-ին, նշում է Աստվածամոր ծննդյան տոնը՝  Ս. Կույս Մարիամի ծնունդն Աննայից։ Qahana.am-ը  գրում է, որ Ս. Աստվածածնի ծնունդը նկարագրված չէ Աստվածաշունչ մատյանում, այն մեզ փոխանցվել է Եկեղեցու սրբազան ավանդությամբ: Կույսի ծնողները` Հովակիմն ու Աննան երկար ժամանակ երեխա չէին ունենում, քանի որ վերջինս ամուլ էր: Եվ մի օր, երբ Աննան իջնում […]

Վեր բարձրացեք ձեր վախերից

Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ Ուրախությանը: Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը: Մի մտաբերեք ձեր թերություններն ու ձախորդությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը. մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները; Ապավինեք Ինձ. Սիրեք Ինձ: Կանչեք Ինձ: Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է. «Ուստի վազեք, որպեսզի հասնեք»: Որ […]

Դուք` բամբասող սրբեր. բաց նամակ

«Այսօր ինձ համար մի ծանր օր էր, որովհետեւ իբրեւ էջմիածնեցի, սուրբ, վեհ, ներկայանալի մի քաղաքի պարզ, բայց, միեւնույն ժամանակ, իրավունքով ու հավատքով հարուստ քաղաքացի գնացել էի Մայր Աթոռ: Նախկինում Մայր Աթոռ գնում էինք միայն մոմ վառելու կամ մի փոքրիկ աղոթք բարձրացնելու, բայց հիմա Մայր Աթոռը մի բաց թանգարան է հիշեցնում՝ խնամված, պահպանված, սիրված ու փայփայված […]

Տեր Աստված, իմ աղոթքները շարունակ լսիր

Ինչպես բնակարաններդ են զորությամբ լցված և սիրելի, նույնպես իմ հոգին գավիթներումդ է լինել փափագում: Կենդանի Աստծուդ առջևում ահա ցնծո՛ւմ է սիրտն իմ, մարմի՛նն իմ նաև: Քանզի ճնճղուկը իր տո՛ւնն է գտնում, տատրակն իր բո՛ւյնը, որտեղ որ իրենց ձագերն են հանում: Եվ սեղա՛նն է Քո զորությունների իմ բույնը միակ, ով Դու ի’մ Աստված և Թագավո՛ր իմ: […]

Շնորհավորե՞լ հայորդի արվամոլներին, շնացողներին, իգամոլներին, պոռնիկներին, լեսբիանկաներին, սեքս-մանյակներին

Ի՞նչ է, կարող ենք արդեն շնորհավորե՞լ հայորդի արվամոլներին, շնացողներին, իգամոլներին, պոռնիկներին, լեսբիանկաներին, սեքս-մանյակներին (նրբազգաց ընթերցողներից ներում եմ խնդրում այս պղծությունների անունները ստիպված գրելով) ու զանազան այլասերվածներին, որովհետև վերջապես «ազատ՚՚  Եվրոպայից Հայաստան էլ եկավ-հասավ իրենց տարիների երազած սեռական ցանկությունների անարգել բավարարության ազատության օրենքի նախատիպը։   Հիմա ձեզ արդեն բան ասող չի լինի, քանի որ ձեր թիկունքին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի