12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Վեր բարձրացեք ձեր վախերից

Վեր բարձրացեք ձեր սին պատրանքներից ու վախերից և հասեք Իմ Ուրախությանը: Այդ բավական է բուժելու համար ձեր բոլոր վախերն ու խոցերը: Մի մտաբերեք ձեր թերություններն ու ձախորդությունները և դրանց պատճառած դյուրազգաց ցավը. մոռացեք ցավառիթ ցնցումներն ու անհաճո երերումները; Ապավինեք Ինձ. Սիրեք Ինձ: Կանչեք Ինձ:

Ձեր դաստիարակությունը մի յուրօրինակ արգելարշավ է. «Ուստի վազեք, որպեսզի հասնեք»: Որ կարողանաք ձեռք բերել ոչ միայն ձեր սրտի կամեցածը, այլ նաև Ինձ, որ ձեր հոգու Ուրախությունն եմ ու նավահանգիստը: Ինչ կմտածեք մրցասպարեզ ելած այն վազողի մասին, որ ինքն իրեն հուսահատ գետին է նետում առաջին իսկ արգելքի դիմաց, որը դրված էր վրայից անցնելու համար:
Ուրեմն ոտքի ելեք ու շարունակեք ձեր արշավը. Ես Եմ ձեր թե Առաջնորդը, և թե Նպատակը:

«Աստծո կանչը» գրքից

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ