11 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աստված քեզ էլ է հրավիրել, պատրա՞ստ ես

Այսօրվա ընթերցվածքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի պատմած առակներից մեկն է, որ անվանվում է «Մեծ խնջույքի առակը» կամ «Հարսանիքի հրավիրվածների առակը» և հանդիպում ենք միայն Ղուկասի (14:16-24) և Մատթեոսի (22:1-10) ավետարաններում: Առակում պատմվում է այն մասին, որ մի թագավոր մեծ խնջույք է կազմակերպում ու երբ իր ծառաներին ուղարկում է հրավիրվածներին կանչելու՝ նրանք զանազան պատճառաբանություններ գտնելով՝ հրաժարվում […]

Թեկուզ մենակ էլ նստես աղքատության մեջ, ուրախությունը քեզ չի լքի

Ասում ես` ծով վշտերի մեջ եմ: Բայց ես կասեմ քեզ, կամ, ավելի լավ է, Իրեն` Տիրոջը լսենք` խոնարհվիր և կտեսնես, թե ինչպես են նեղություններդ հանգստի վերածվում, այնպես որ ինքդ էլ կզարմանաս ու կասես. «Ա՜խ, ինչո՞ւ էի ես առաջ այսպես տառապում ու վշտանում»: Իսկ հիմա լի ես խնդությամբ, քանզի խոնարհվել ես, և Աստծո շնորհն է հանգչել […]

Դիվահալած զորավոր աղոթք

Թագաւո՛ր հզօր, Ապաւէ՛ն ծարաւածների եւ Փրկիչ նեղուածների, որ մեզ համար չարչարանքների ենթարկուեցիր անօրէններից, արթնացրո՛ւ Քո զօրութիւնը եւ արի՛ ապրեցնելու Քո արեամբ գնուածներին, [թոյլ] մի՛ տուր սատանային գերել Քո փրկածներին, մի՛ թող չարին բնակուել Քո սուրբ անուան տաճարում եւ Քեզ մարմին եւ անդամ եղածներիս մի՛ թող ոտնակոխ լինել եւ ծաղրուել թշնամուց, այլ գթա՛ Քո արարչական սիրով […]

Հայրապետական Սուրբ Պատարագ Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցու 50-ամյակի առիթով

  Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ժամանեց  Ժնև (Շվեյցարիա): Օդանավակայանում Վեհափառ Հայրապետին դիմավորեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Գուսան վարդապետ Ալճանյանը և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի