28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Եթե դու Աստծու զոհաբերությունն ես անտեսում, ապա ուրիշ ի՞նչ զոհ կարող է քեզ ազատել քո մեղքից

Որովհետեւ արդարութիւնը անմահ է:

Այո, դժվար է տանել խաչը: Այո, ծանր է: Երբեմն անհարմարությունից լացում ենք, երբեմն ծանրությունից կքում ենք նրա տակ: Ոչ ոք չի հերքի այս փաստը, եթե կրում է իր խաչը: Խաչը ծանր է մեզ համար, երբ կրում ենք մեր սեփական մեղքերի պատճառով: Իսկ պատկերացնո՞ւմ ենք, թե որքա՞ն ծանր էր Նրա համար, որը ոչ միայն տարավ, այլ խաչվեց, և ոչ թե Իր, այլ մեր մեղքերի համար: Այս գիտակցությունը ունենալու դեպքում ավազակի պես պետք է ասենք, մենք մեր մեղքերի համար ենք տառապում, իսկ Նա՞ Արդարը, ինչի՞ համար…

Ուրեմն խաչը պարանոցին կրելու համար չէ: Նրա ծանրությունը պետք է զգալ ամեն րոպե սրտով, հիշել ամեն ժամ մտքով, գնահատել ամեն օր գործերով և տանել այն համբերությամբ մինչև Գողգոթա հասնելը: Այլապես մենք ո՞վ ենք, երկրի մի բուռ հողը չե՞նք, որ մեզ համար Աստծու Միածին Որդին խաչը բարձրանա մեր մեղքերի համար, իսկ մենք շարունակենք ապրել մեր կրքերին ու մեր ցանկություններին գերի դարձած, անտեսելով Աստծո Որդու զոհաբերությունը մեզ համար: Պողոս Առաքյալը ասում է, եթե դու Աստծու զոհաբերությունն ես անտեսում, ապա ուրիշ ի՞նչ զոհ կարող է քեզ ազատել քո մեղքից: Խորհելու թեմա է… Որովհետեւ արդարութիւնը անմահ է:

Ծովիկ Դավթյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ