Քրիստոս Վեմ է. Մեծերը Աստծո մասին

«Քրիստոսը Վեմ է, ում վրա հանգչում է մեր հավատը, իսկ Աստվածաշունչը Վեմ է, որի վրա հանգչում է մեր հանրապետությունը»: Էնդրյու Ջեկսոն, ԱՄՆ 7-րդ նախագահ
«Քրիստոսը Վեմ է, ում վրա հանգչում է մեր հավատը, իսկ Աստվածաշունչը Վեմ է, որի վրա հանգչում է մեր հանրապետությունը»: Էնդրյու Ջեկսոն, ԱՄՆ 7-րդ նախագահ
The Guardian-ի փոխանցմամբ՝ հեղինակավոր Sotheby’s աճուրդի տանը 6,9 մլն դոլարով վաճառվել է հազվագյուտ, նկարազարդ եբրայերեն Աստվածաշունչը: Նշվում է, որ այն գրվել է 14-րդ դարում Իսպանիայում հայտնի րաբբի Շեմ Թով Իբն Գաոնի կողմից: 800-էջանոց ոսկեզօծ էջերով գրքի աճուրդը կայացել է Նյու Յորքում: Մանրամասները՝ կից տեսանյութում:
Ամենակալ Տեր, թող իմ մեղքերը: Ներիր Տեր, որ անիրավությամբ եմ վարվել Քո շնորհած տնտեսության հետ` ինձ տեր կարծելով: Եթե երբևէ իմ մասին ամբաստանություն հասնի Քեզ և Դու պահանջես իմ տնտեսության հաշիվը, ապա ես չեմ հարցնի, թե ով էր, որ ինձ ամբաստանեց Քո առջև, այլ կխնդրեմ Քո ներողամտությունը և ողորմությունը իմ հանդեպ, քանի որ տնտեսությանդ մեջ […]
Ինձ թվում է մեր ժողովրդի մեջ սխալ հասկացողություն կա «Սբխեչի» հետ կապված։ Զգալի քանակությամբ մարդիկ Սբխեչ ասելով հասկանում են գերեզման ու հանգուցյալ։ Ու երբ որ իրենք հարցնում են՝ «Սբխեչը երբ ա», ասում ես՝ «Կիրակի օրը»: Ասում են՝ բա գերեզան ե՞րբ են գնում։ Ու զրույցի ժամանակ հասկանում ես, որ տպավորություն կա, որ Սբխեչը գերեզման է ու […]
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայր տաճարի վերաօծմանն եւ Մյուռոնօրհնեքին ընդառաջ, իշխանականներին հարող շրջանակներից եւ կարգալույծ հոգեւորական Տեր Սահակ քահանա Գալստյանի կողմից մի քանի շաբաթ առաջ հայտարարություններ էին տարածվում, թե սեպտեմբերի 14-ին՝ վաղը, Էջմիածնում տեղի է ունենալու հակաեկեղեցական ցույց՝ Վեհափառի հրաժարականի պահանջով։ Էջմիածնի քաղաքապետի տեղակալ Արսեն Պետրոսյանին հարցրինք՝ ստացե՞լ են արդյոք նման ակցիայի մասին իրազեկման դիմում, […]
Օրհնում և փառաբանում ենք Քեզ, ամենաբարձրյալ և ամենողորմ Աստված, որ մեզ համար միշտ խորհրդավոր, մեծամեծ, փառավոր, հրաշալի և անհամար գործեր ես կատարում, և որ նախախնամաբար մեզ գիշերային նինջ ես պարգևել՝ հոգնություններից ծանրաբեռնված մեր տկար մարմինների համար։ Գոհանում ենք Քեզնից, որ չկործանեցիր մեզ մեր հանցանքների մեջ, այլ Քո մարդասիրությամբ մեզ արթնացրեցիր հուսահատ նիրհից, որպեսզի փառավորենք Մեծությունդ։ […]
««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ ՔՊ-ական իշանության օրոք 10 հազար դրամով տուգանվել է համայն հայության հոգեւոր առաջնորդ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Ամենեւին էական չէ՝ ինչի համար, էական չէ, թե որքան է կազմում տուգանքի գումարը, երեւույթն ինքնին տգեղ է, անընդունելի եւ վրեժխնդրություն հիշեցնող: Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի ասյօրվա համարում:
Գոհանում եմ Քեզանից, Տե՛ր իմ և Աստվա՛ծ իմ, օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահպանեցիր Քո անարժան ու մեղավոր ծառային այս ցերեկ և խաղաղությամբ հասցրիր երեկոյան ժամին: Այժմ խնդրում եմ, որ Դու Քո ամենազոր աջով կնքես Քո ծառայի տեղն ու հարկը, ելքն ու մուտքը, որ ննջեմ ապահով ու աներկյուղ, խաղաղությամբ և առանց փորձանքների: ԱՄԵՆ
Զգույշ եղեք, չհաշտվեք չար մտքերի հետ, քանի որ դա դավաճանություն է Աստծո հանդեպ: Չար մտքից խուսափելը շատ ավելի հեշտ է ձեզ համար, երբ այն դեռ նոր է գալիս ձեր մեջ: Ավելի դժվար է հեռանալ նրանից, երբ դուք արդեն բավականին ժամանակ պահել եք այն ձեր մեջ, որովհետև, քանի դեռ միտքը ձեր ուղեղում է, օգտագործելու է իր […]
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, չնայած ՀՀ իշխանությունների հետ տարաձայնություններին, հրավիրել է նրանց Էջմիածնի տաճարի վերաօծման արարողությանը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում են Հայ առաքելական սուրբ եկեղեցու աղբյուրները։ Մյուռոնօրհնեքը տեղի է ունենալու սեպտեմբերի 28-ին, իսկ տաճարի վերաօծման արարողությունը` սեպտեմբերի 29-ին։ Նիկոլ Փաշինյանից և Վահագն Խաչատուրյանից դեռ պաշտոնական տեղեկություն չկա` արդյոք նրանք կմասնակցեն արարողությանը, թե ոչ: […]