Երիտասարդի աղոթք
Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։
Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։
Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։
Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։
Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։
Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում աղբանոցից։
Նրանց որպես իշխան նստեցնում է իր ժողովրդի իշխանների կողքին։
Ամուլ կնոջը բնակեցնում է ցնծալից տան մեջ՝ իբրև մայր, որ հրճվում է զավակներով։
(Սաղմոս 112)
Արարիչ իմ և Տեր իմ, Փրկիչ իմ և Հայր իմ, որ անհոգս մանկություն ինձ շնորհելով
Հասցրել ես երիտասարդության:
Շնորհիր այժմ, որ Քո ճշմարիտ Խոսքի համաձայն ապրեմ՝ իմ երիտասարդության օրերին միշտ Քեզ հիշելով:
Քո խոսքերը պահող դարձրու ինձ, որպեսզի ավելանան իմ կյանքի օրերը:
Տե՛ր, Դու, որ արու և էգ ստեղծեցիր մարդուն եվ միմյանց սիրելու օրենքը դրեցիր մեր մեջ,
հիմա, ո՜վ Աստված, օրհնիր իմ սիրած/ աղջկան/ տղային՝ հավատարմություն և ժուժկալություն շնորհելով:
Օրհնի՛ր մեր սերը՝ անարատ կուսությամբ մեզ պահելով Եվ Սուրբ ամուսնության Պսակին արժանացնելով:
Օրհնիր նրա ծնողներին՝ նրանց իմաստություն տալով, որպեսզի հաշտվեն ու հանդուրժեն այն մտքի հետ,
որ նրանց ցանածը ուրիշն է հնձելու:
Օրհնիր ծնողների՛ս, իսկ ինձ էլ նրանց պատվելու շնորհ արա:
Ծաղկեցրու իմ հայրենիքը՝ խաղաղություն շնորհելով աշխարհին, որպեսզի գոհությամբ Քեզ փառավորենք Հայր, Որդի և Սուրբ Հոգի
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն: