15 Մարտի, Saturday, 2025
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Մյուռոնօրհնությունը Հայոց մեջ

Հայ Եկեղեցու սրբազան ավանդության համաձայն՝ Քրիստոսի օրհնած յուղը Հայաստան է բերել Ս․ Թադեոս առաքյալը։ Մեկ այլ ավանդություն հայոց մյուռոնը կապում է Ս․Մովսես մարգարեի պատրաստած յուղի հետ, որ հասել էր մինչև Հիսուսի ժամանակները։ Մյուռոնի ծագմանը նվիրված մի քանի ձեռագրերում նշվում է, որ Ս․ Մովսես մարգարեի պատրաստած յուղն իսրայելացիները իրենց հետ տարան Ավետյաց երկիր, կառուցեցին տաճարը և […]

Առավոտյան աղոթք

Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կերգի օրհնությունը քո (Սաղմոս 50, 17): Գոհանում եմ Քեզանից, ո՜վ Տեր իմ և Աստված իմ, և օրհնում ու փառավորում Քո սուրբ անունը, որ պահեցիր այս գիշեր Քո անարժան ու մեղավոր ծառային բոլոր վտանգներից ու փորձություններից՝ խաղաղությամբ հասցնելով առավոտյան այս ժամին և արժանացրիր տեսնելու Քո ողորմության լույսը: Ամեն:

Տրտունջն անեծք է

Տրտունջը տրտունջ է ծնում, իսկ փառաբանությունը` փառաբանություն: Երբ մարդն իրեն պատահած դժվարության համար չի տրտնջում, այլ փառաբանում է Աստծուն, այդ ժամանակ փախչում է սատանան և գնում մեկ այլ տրտնջացողի մոտ, որպեսզի ամեն ինչ էլ ավելի տակնուվրա անի. քանզի մարդ որքան տրտնջում, այնքան կործանվում է: Տրտունջն անեծք է: Մարդը, կարծես թե, ինքն իրեն անիծում է, իսկ […]

Փողը քրիստոնյայի կյանքում

«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք» (Ղուկ․ 16.9)։ Չնայած որ բարեպաշտության տեսանկյունից սովորական է դարձել այն կանոնը, որը հավատացյալներին պարտադրում է մանավանդ ապաշխարության օրերին ձեռնպահ մնալ մտքի կամ մարմնի այն բոլոր զբաղումներից, որոնք վերաբերում են կյանքի նյութական ըմբռնմանը, այդուհանդերձ Եկեղեցին այդ երկյուղալի ողջախոհության դեմ ոչ անխոհեմ մի «հակադրությամբ» մեր միտքը սևեռում է մի այնպիսի կետի, […]

Երիտասարդի աղոթք

Օրհնեցեք Տիրոջը, երիտասարդներ, օրհնեցեք անունը Տիրոջ։ Թող Տիրոջ անունն օրհնյալ լինի այսուհետև մինչև հավիտյան, օրհնյալ լինի անունը Տիրոջ։ Բարձր է Տերը բոլոր ազգերից վեր, և երկնքում է փառքը նրա։ Ո՞վ է նման մեր Տեր Աստծուն, որ բնակվում է բարձունքներում։ Նա տեսնում է հեզերին երկնքում ու երկրի վրա։ Բարձրացնում է աղքատներին գետնից, և տառապյալներին վեր քաշում […]

Աստծու «մոդայով». քնելուց առաջ մտածիր

Դու ստեղծիր քո շուրջը որակ, ճաշակ, գեղեցկություն… Երբ շատերը պատառոտված տաբատներով են շրջում,  դու տարբերվիր նրանցից քո հագուկապով: Երբ շատերը կիսամերկ են փողոց դուրս գալիս, դու տարբերվիր բոլորից, և վստահ եղիր որ դու ես ճիշտ: Երբ շատերը ձգտում են «ժամանակակից» արժեքների, դու գնա ոսկեդար, այնտեղ է իրական իրական արժեքը: Երբ շատերը հետևում են ձևին, դու […]

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկնում է իր ամենաերկար շրջագայությանը /Տեսանյութ/

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կատարում է իր պաշտոնավարման ամենաերկար և ամենահեռավոր ճանապարհորդությունը, որի ընթացքում նա կանցնի մոտ 33,000 կմ դեպի Ինդոնեզիա, Պապուա Նոր Գվինեա, Թիմոր-Լեստե և Սինգապուր: Սա հատկապես դժվարին ճանապարհորդություն է մի մարդու համար, ով դեկտեմբերին դառնում է 88 տարեկան և պայքարում է առողջական խնդիրների մի շարք: Ակնկալվում է, որ Ֆրանցիսկոսն իր 12-օրյա ճանապարհորդության ընթացքում […]

Առավոտյան աղոթք

Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին: Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի