25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ԱՍՏՎԱԾԱՇՈւՆՉ

Երբ է Հիսուս Քրիստոսը հայտնվում մարդուն

«Դու մնա՛ այստեղ, ինձ մոտ», ասաց Տերը Մովսեսին (Բ Օր. 5:31): Եթե դուք հոգևոր իմացություն եք փնտրում, ապա ձեր հոգին խարսխեք Տեր Հիսուսի վրա և մնացեք նրա մոտ: Ու նա իրեն ձեզ կհայտնի ըստ ձեր հավատքի չափի՝ ոմանց որպես խոնարհ ծառա (Փպ. 2:7), ոմանց էլ Պայծառակերպված Աստուծո կերպով (Մթ. 17:1-9): Ամեն մեկին ըստ իր հավատքի […]

Թերահավա՛տ, ինչո՞ւ կասկածեցիր

Ժողովրդին արձակելուց հետո Հիսուսն առանձին բարձրացավ լեռը՝ աղոթելու։ Երբ երեկո եղավ, Հիսուսն այնտեղ մենակ էր, մինչ նավակը, ցամաքից բավականին հեռու, ալեկոծության մեջ էր, որովհետև քամին իրենց դիմացից էր փչում։ Գիշերվա չորրորդ պահին Հիսուսը, լճի վրա քայլելով, եկավ իր աշակերտների մոտ։ Երբ նրանք Հիսուսին տեսան ջրի վրա քայլելիս, սարսափեցին և ասացին. – Ինչ-որ ուրվական է։ Եվ […]

Կունենա՞նք այդքան քաջություն հանդիպելու Քրիստոսին

«Աստված Իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը» (Հովհաննես 3:17) Միածին Որդին չեկավ դատելու, այլ՝ Աստծո սերը բացահայտելու։ Սակայն միևնույն ժամանակ Քրիստոսի գալուստը նաև դատաստան է, ամեն հանդիպում Քրիստոսի հետ ենթադրում է դատաստան, քանի որ Նա Լույս է և լուսավորում է ամենակարևորը՝ մարդկանց սրտերը։ Քանի այդ Լույսը […]

Այդպես է լինելու աշխարհի վախճանին

Հիսուս ասում է. – Երկնքի արքայությունը նման է մի արտի մեջ պահված գանձի։ Երբ մեկն այն գտնում է, կրկին ծածկում է հողի տակ և ուրախությունից գնում վաճառում է իր ամբողջ ունեցածը ու գնում այդ արտը։ – Դարձյալ, երկնքի արքայությունը նման է այն վաճառականին, որը գեղեցիկ մարգարիտներ է որոնում։ Երբ շատ թանկարժեք մի մարգարիտ է գտնում, […]

Երկնքի արքայությունը մոտեցել է

Եվ տեսնելով ժողովրդի բազմությունը՝ Հիսուսը գթաց նրանց, որովհետև հոգնած էին և ցրված՝ հովիվ չունեցող ոչխարների նման։ Այն ժամանակ իր աշակերտներին ասաց. – Հունձն առատ է, մշակները՝ քիչ։ Ուրեմն խնդրեցե՛ք հնձի Տիրոջից, որ մշակներ ուղարկի իր հնձի համար։ Հիսուսն իր մոտ կանչեց տասներկու աշակերտներին և նրանց իշխանություն տվեց պիղծ ոգիներն իրենց հնազանդեցնելու, մարդկանցից դուրս հանելու դրանք, […]

Որպեսզի Քրիստոսը գործի քո կյանքում

«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին» (Հովհ. 1:10-11)։ Յուրայինի և օտարի պրոբլեմը միշտ էլ եղել է։ Բոլոր ժամանակներում ու հասարակություններում ընդունված է` յուրային լինելը լավ է, իսկ օտարը` մերժելի։ Բայց Քրիստոսի պարագային ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։ Պարզվում է, որ յուրայինն […]

Խնդրեցեք Աստծուց, և նա կտա ձեզ

Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնեք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև, ով որ ուզի, ստանում է, ով որ փնտրի, գտնում է, և ով որ բախի, նրա առաջ կբացվի։ Ձեզնից ո՞վ է այն մարդը, որից իր որդին եթե հաց ուզի, միթե քա՞ր կտա նրան.և կամ եթե ձուկ ուզի, միթե օ՞ձ կտա նրան։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

Ամենաընթերցված