Ով որ ինձ հետ չէ, հակառակ է ինձ. Քրիստոսը զգուշացրեց

Մի օր Հիսուսը բժշկում էր մի դիվահարի, որ համր էր։ Երբ չար ոգին դուրս ելավ, մարդն սկսեց խոսել, և ժողովուրդը զարմացավ։ Բայց նրանցից ոմանք ասացին. -Նա դևերի իշխանի՝ Բեեղզեբուղի զորությամբ է դուրս հանում չար ոգիներին։ Ուրիշներն էլ, նրան ծուղակը գցելու մտադրությամբ, ուզում էին, որ նա մի հրաշք գործի՝ երկնքից իր վկայված լինելը ցույց տալու համար։ […]