28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Երբ է Տերը բժշկում

Ապա այդտեղից ելնելով՝ Հիսուսը գնաց Տյուրոսի և Սիդոնի կողմերը։ Եվ ահա քանանացի մի կին, որ այդ կողմերից էր, եկավ Հիսուսի մոտ և բարձրաձայն ասաց.

– Տե՛ր, Դավթի՛ Որդի, ողորմի՛ր ինձ, աղջիկս տանջվում է չար ոգուց։
Բայց Հիսուսը պատասխան չտվեց նրան։ Այն ժամանակ աշակերտները մոտեցան և աղաչելով ասացին.

– Արձակի՛ր նրան, որովհետև աղաղակում է մեր հետևից։
Հիսուսը պատասխանեց.

– Ես միայն Իսրայելի ժողովրդի կորած ոչխարների համար եմ ուղարկվել։
Սակայն կինը մոտեցավ և նրա առաջ ծնկի եկած՝ ասաց.

– Տե՛ր, օգնի՛ր ինձ։
Հիսուսը պատասխանեց.
– Ճիշտ բան չէ մանուկների ձեռքից հացն առնել և շներին գցել։
Կինն ասաց.

– Այո՛, Տե՛ր, բայց նույնիսկ շներն իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով են կերակրվում։
Այն ժամանակ Հիսուսը նրան պատասխանեց.

– Ո՛վ կին, մեծ է քո հավատը, թող քո ուզածի պես լինի։
Եվ նույն պահին նրա աղջիկը բժշկվեց։

(Մատթեոսի ավետարան 15:21-28)

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ