28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՑԻՎ …

Աղոթք չարի դեմ

Շնորհատու՛ բարիքների Տեր, աղաչում եմ Քեզ, փարատիր մեր սրտերի աղջամուղջը և հեռու վանիր չարի մոլորեցնող հնարքները. պահպանիր բանսարկուի պատրանքներից և շնորհիր մեզ հավատով ապավինելու ամենասուրբ Երրորդությանդ՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, այժմ և միշտ, հավիտեանս հավիտենից: Ամեն:

Սուրբ Պաիսիոս Աթոսացին տնային տնտեսության ու մոր հոգևոր կյանքի մասին

– Հա՛յր, ինչպե՞ս կարող է տնային տնտեսուհին կարգավորել իր գործերն ու հոգսերը, որպեսզի աղոթքի համար էլ ժամանակ ունենա: Ինչպիսի՞ հարաբերակցություն պիտի լինի աշխատանքի և աղոթքի միջև: – Սովորաբար կանայք չափ ու սահման չեն ունենում գործերում: Նրանք ուզում են իրենց գործերին ու հոգսերին նորերն ավելացնել: Մեծ սիրտ ունենալով՝ կանայք մեծ հաջողությամբ կարող էին իրենց հոգու «տնային […]

Ապրիլի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը

Առավոտյան ժամը 10-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի կբերվի Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքը։Երևման տոնը Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցու ուխտի օրն է։ ժամը 11 -ին կմատուցվի տոնական Սուրբ Պատարագ: Մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը 5-ը։

Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց եւ Շիրակի թեմերի առաջնորդները

Բախումներից հետո Կիրանց ժամանեցին Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։ Այդ մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումից․ «Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է Պայքար. Օր 8. ՀՀ Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։ […]

Ճանապարհի համար աղոթք

Առաջնորդ կյանքի եւ ճանապարհ ճշմարտության, մեր Տեր Հիսուս Քրիստոս, որ Հովսեփին առաջնորդեցիր Եգիպտոս, իսրայելացիներին Կարմիր ծովն անցկացրիր, Մովսեսին` Սինա լեռը եւ ժողովրդին` ավետյաց երկիրը, կղեովպյաններին ուղեկից եղար դեպի Էմավուս, աղաչում եմ քեզ, Տե՛ր, առաջնորդիր մեզ եւ մեր եղբայրներին` գնալու խաղաղությամբ առաջիկա ճանապարհը, փրկի՛ր երեւելի ու աներեւույթ թշնամիներից եւ խաղաղությամբ առաջնորդիր այնտեղ, ուր գնում ենք, քանի […]

Երեկոյան աղոթք

Ո՜վ գթած Հայր, բարեխնամ արարիչ բոլոր արարածների, ընդունի՛ր քեզ ծառայողներիս այս պաղատանքը երեկոյան այս ժամին, դու, որ առատորեն քո բարի պարգեւներն ես տալիս բոլորին: Ողորմի՛ր Տե՜ր, ամբողջ աշխարհին եւ մանավանդ քո Սուրբ Եկեղեցուն. – հիվանդներին, վշտահարներին, ճամփորդներին, նավորդներին, խոստովանողներին, ապաշխարողներին եւ հանգուցյալ հոգիներին, որովհետեւ դու, ամենակա՜լ Տեր, գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից եւ […]

Չարից պաշտպանության աղոթք

Հզո՜ր թագավոր, Քրիստոս, մեր Աստված, ապավեն քեզ ծարավ եղողներին եւ փրկիչ նեղության մեջ եղողներին: Դու որ անօրենների կողմից չարչարվեցիր մեզ համար, ցո՛ւյց տուր քո զորությունը եւ եկ փրկի՛ր ինձ, որ քո արյունով գներցիր: Թույլ մի՛ տուր, որ սատանան գերի ինձ, քո փրկածին, մի՛ թող, որ չարը իր բնակարանը դարձնի ինձ, քո սուրբ անունով կնքված տաճարս. […]

Առավոտյան աղոթք

Գոհություն Քեզ՝ Տեր, որ տեսանելի լույսովդ ուրախացնում ես Քո բոլոր արարածներին և պատվիրաններիդ իմանալի լույսով լուսավորում ես Քեզ հավատացողներին: Առավոտվա այս պահին և ամեն ժամ Քո պատվիրանները պահելու մեջ զորացրու և մեզ, Տեր, որպեսզի լուսավորված մտքով միշտ Քեզ հաճելին կատարենք, ինչպես նաև Քո բոլոր սրբերի հետ հասնենք հավիտենական կյանքի բարիքներին՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդասիրության […]

Երեկոյան կարճ աղոթք

Բարերար Տեր, նայի՛ր ողորմությամբ Քեզ երկրպագողիս և Քո սուրբ Անունը փառաբանողիս: Տե՜ր զորության՝ հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից և աշխարհիկ հոգսերից: Առաքի՛ր Քո խաղաղության հրեշտակին, որ մեզ անխռով պահի գիշեր և ցերեկ, քնած թե արթուն, որպեսզի միշտ գոհությամբ փառավորենք Քեզ: ԱՄԵՆ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի