Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել շրջանավարտներին

ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ ուսումնական տարին եւ դպրոցն ավարտելու առթիվ: Դպրոցը միացրեց ձեզ ու ձեր ճանապարհները: Այսօր բաժանվում են ձեր ճանապարհները, բայց վստահ եմ՝ ոչ դուք, որովհետեւ դպրոցում անցկացրած ժամանակահատվածը կյանքի այն շրջանն է, որը ոչ միայն խոր հետք է թողնում մարդկային փոխհարաբերությունների վրա, այլեւ հաճախ անբաժանելի դարձնում շատերին: […]