02 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ինքնահրկիզված քաղաքացին մահացել է

Նախօրեին Երևանում ինքնահրկիզված Համլետ Մելիքյանը երեկոյան ժամը 8–ին հիվանդանոցում մահացել է, այրվածքներն անհամատեղելի էին կյանքի հետ, Sputnik Արմենիային հայտնեց առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը։ Մայիսի 26-ին` ժամը 00.43-ին ԱԻՆ տեղեկություն էր ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ հրդեհը մարվել էր տեղի ուժերով. քաղաքացին […]

Ցավակցական

ՀՀ ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խորապես վշտացած եմ բանասիրական գիտությունների դոկտոր, պետական-հասարակական գործիչ Շչորս Դավթյանի մահվան կապակցությամբ: Իր երկարամյա եւ բեղմնավոր աշխատանքային ու հասարակական գործունեության ընթացքում Շչորս Դավթյանն արժանապատվորեն դրսեւորվեց եւ՛ որպես լրագրող, եւ՛ որպես պետական գործիչ: Նրա կենսագրությունից անբաժան էին հայ մշակույթն ու մասնավորապես գրական աշխարհը, որոնց նվիրվեց ու մինչեւ վերջ հավատարիմ մնաց անդավաճանորեն: Կորստի այս ծանր պահին […]

Հայաստանը պատռել է Ադրբեջանի դիմակը /վիդեո/

Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովհաննես Մարգարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ընթացքում անդրադարձավ  մայիսի 23-24-ը Աթենքում կայացած ՍԾՏՀ ԽՎ-ի իրավական եւ քաղաքական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի աշխատանքներին: ‹‹Այնտեղ զեկույցներն այբբենական կարգով են  հնչում: Սկզբում ելույթ է ունենում Հայաստանը, ապա Ադրբեջանը: Ադրբեջանը սովոր է մի բան գրել, բայց  է պահն օգտագործել […]

Ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել՝ ծեծկռտուքի պատճառով

Մոսկվայի Շերեմետեվո օդանավակայանում նոր օդ բարձրացած ինքնաթիռը կրկին հարկադիր վայրէջք է կատարել, քանի որ Ստամբուլից Մոսկվա մեկնող ուղեվորուհիները ծեծկռտուք են սկսել։ Վայրէջքից հետո կռվարար ուղեւորուհիներին դուրս են հրավիրել ինքնաթիռից, այն կրկին օդ է բարձրացել մեկ ժամ ուշացումով։      

Կառաջարկվի դրամահավաքն ուղղել Արցախում չորսօրյա պատերազմի վնասները վերացնելուն. Արա Վարդանյան

Ժամեր առաջ մեկնարկվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի և տեղական մարմինների 25-րդ համատեղ նիստը, որին ներկա են ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ու հոգաբարձուների խորհրդի անդամներ: Հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ քննարկումը շարունակում է և […]

Դեղորայք և բժշկական սարքավորումներ են տրամադրվել Արցախի ՊԲ-ին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական կարիքների բավարարմանը միտված բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել Երուսաղեմի միացյալ հանձնախմբի անդամները, ովքեր, կենտրոնացնելով տեղի հայ համայնքի ներուժը, պաշտպանության բանակի համար ձեռք են բերել դեղորայք և բժշկական սարքավորումներ, զինծառայողների համար նախատեսված անհատական դեղատուփեր: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Մայիսի 27-ին միացյալ հանձնախմբի ներկայացուցիչներին ընդունել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ […]

Ստրասբուրգում ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մայիսի 26-ին Ստրասբուրգումհանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիկսիհետ: Հանդիպման ընթացքում Պաշտպանը ԵԽ հանձնակատարին է ներկայացրել ԼեռնայինՂարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունները եւ ընդգծել, որ դրանք այդպետության բարձր աջակցությամբ իրականացվող հայատյաց քաղաքականության հետեւանքն են:Արման Թաթոյանը  նշել է ԼՂՀ իրավապաշտպան եւ ժողովրդավարական հաստատություններիմասնակցության կարեւորությունը միջազգային մակարդակի քննարկումներին՝ […]

Կրճատվեց /վիդեո/

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց՝  քաղաքապետարանը միշտ աշխատել է հնարավորինս խնայող լինել: «Մշտապես մեր ուշադրության կենտրոնում է եղել քաղաքապետարանում բյուջետային միջոցների խնայողության խնդիրը: Մի բան պետք է հստակ հիշենք: Հիմա էլ է գնում խնայողությունների: Արդեն 26 մեքենայի կրճատման խնդիրը լուծվում է: Ծառայողական մեքենաններ են դրանք, սարքին մեքենաներ են, որոնք սպասարկում են պաշտոնատար […]

Մեծ յոթնյակի երկրները երկարացրել են պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ

G7 երկրները պայմանավորվել են երկարաձգել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները։ Այդ մասին հայտարարել է Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը, գրում է РИА Новости-ն։ Նա նշել է, որ պատժամիջոցները կերկարացվեն հունիսին, դրանք այնքան ժամանակ ուժի մեջ կմնան, մինչեւ որ Մինսկի համաձայնություններն ամբողջովին չիրականացվեն։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված