Ալիեւը Գերմանիայում է
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը աշխատանքային այցով նախօրեին մեկնել է Գերմանիա: Ադրբեջանական ԶԼՄ-ներն ավելի վաղ հյատնել էին, որ երկկողմ հարաբերություններին վերաբերվող հարցերի հետ միասին Ալիեւը Գերմանիայի ղեկավարության հետ պետք է քննարկի նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրը: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ներկայում գլխավորում է ԵԱՀԿ նախագահությունը:





































