Երեխաների գրպանի փողը /վիդեո/
Ս.թ. հունիսի 6-ին ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի նկատմամբ բռնություն կիրառելու փաստի առթիվ խորհրդարանական խմբակցությունները հայտարարում են. – կատարվածն անթույլատրելի արարք է պատգամավորի հանդեպ, եւ այն լուրջ հարված է Արցախում ձեւավորված ժողովրդավարական սկզբունքներին, – դատապարտում ենք տեղի ունեցածը եւ համոզված ենք, որ իրավապահ մարմինները կձեռնարկեն բոլոր միջոցները՝ հանցագործությունը բացահայտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար: ԼՂՀ […]
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության […]
ՌԴ Դումայի խոսնակ Սերգեյ Նարիշկինը, անդրադառնալով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, հայտարարել Է, որ Պետդուման 21 տարի առաջ Է որոշում ընդունել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության ճանաչման մասին, գրում է РИА Новости-ն։ «Դուք հիշում եք, որ Պետական դուման բավական վաղուց, ավելի ստույգ՝ 1995 թվականին Է համապատասխան որոշում ընդունել»,-ասել Է Նարիշկինը:
Հունիսի 11-ին կվերաբացվի Երևան քաղաքի Կասյան փողոցի վերին հատվածում գտնվող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառը, որը կգործի յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին: Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը: Գյուղատնտեսական տոնավաճառները անց են կացվում 2011 թվականից ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, որոնց մասնակցում են ՀՀ տարբեր մարզերը […]
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 07-09-ը պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի Հանրապետության Նախագահ Միլոշ Զեմանը: Այցի շրջանակներում նախատեսված են Չեխիայի Նախագահի հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: ՀՀ Նախագահի նստավայրում հայ-չեխական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին նախատեսվում է փաստաթղթերի ստորագրման արարողություն: Նախագահներ Սերժ Սարգսյանը և […]
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 8-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 9-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի` Արարատյան 1-ին, 2-րդ զանգվածների, Մեծարենցի, Դ. Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի, Դուրյան, Մանուկյան, Մամիկոնյան, Ջամբուլի փողոցների, Շահումյան 16-րդ փող. 1-ից-35, Գագարինի փող. 1-ից-32, Հովնաթան փող. 1-ից-20, Մալաթիայի փող. 1-ից-50, […]
Այսօր՝ հունիսի 6-ին, «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ, իրանագետ Վարդան Ոսկանյանը անդրադարձավ նաև իրանցիների կողմից ապրիլյան պատերազմի մասին զգուշացնելու վերաբերյալ հարցին: Մանրամասները՝ տեսանյութում:
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Բաքվում, գրում է РИА Новости-ն։ «Այո, նման հանդիպման նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այն բանից հետո, երբ վերջնականապես համաձայնեցվեն ու հաստատվեն անցկացման ժամկետները, մենք իսկապես կհաղորդենք», – հայտարարել է Պեսկովը: Նա նշել է նաեւ, որ հանդիպումը պետք է տեղի ունենա […]
























