15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թանկ գնով «նաղդում» են. Ժողովուրդ

ՀՀ պաշտպանության նախարարության մատակարարման պայմանագրերը ցանկացած ընկերության համար նվեր են, քանի որ նման գործարքներն ընկերությունների համար ապահովում են հաստատուն եկամուտ’երբեմն շուկայականից բարձր գներով:

Ու որքան էլ խոսվում է ՊՆ-ում գնումների ավանդույթը փոխե­լու մասին, նույնիսկ պաշտոնանկություններ են տեղի ունենում, միեւնույն է` առարկայական ոչինչ չի փոխվում:

«ժողովուրդ»-ին հայտնի դարձավ որ, օրինակ, բանակի ձվի մատակարարման պայմանագրով որը կնքվել է «Արաքս» թռչնաֆաբրիկայի հետ, ձուն մատակարարվում է 53 դրամով: Եւ, ահա, այս տարվա ապրիլին քառօրյա պատերազմից հետո, մեկ այլ թռչնաֆաբրիկա ՀՀ ՊՆ-ին առաջարկել է ձուն մատակարարել 40-ից 45 դրա­մով:

Սակայն ՊՆ-ն հրաժարվել է ավելի էժան արժեքով ձու գնելու տարբերակից: ՊՆ-ից պաշտոնապես պարզաբանեցին, որ օրենսդրությունը թույլ չի տալիս պայմանագիրը կեսից խզել: Միեւնույն ժամա­նակ հավաստիացրին, թե ներկայիս մատակարարի հետ բանակցում են գործող պայմանագրի շրջանակներում ձվի գինն իջեցնելու նպատակով:

Հիշեցնենք, «Արաքս» թռչնաֆաբրիկան պատկանում է հայտնի «ձվերի սաչիկին»’Խաչիկ Խաչատրյանին, ու թերեւս առանձին քննությունով պետք է պարզել, թե նա ում հետ ինչ պայմանավորվածություն է ձեռք բերել` բանակի վրա թանկ գնով «նաղդելու» համար:

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ