11 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում

Հունիսի 15-ին՝ ժամը 12:00-ին, «Հենարան» մամուլի ակումբում կհյուրընկալվի փաստաբան Հայկ Ալումյանը: ԹԵՄԱ՝ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մահափորձ պատվիրելու մեղադրանքով կալանավորված Արա Բուդաղյանն ազատ է արձակվել։ Փաստաբանը կներկայացնի գործի հետ կապված մանրամասնություններ:

ԻՊ առաջնորդը ոչնչացվել է․ զլմ-ներ /ֆոտո/

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բակր ալ-Բաղդադին ոչնչացվել է ԱՄՆ-ի գլխավորած հակաահաբեկչական կոալիցիայի ավիահարվածների հետեւանքով, գրում է Mirror-ը։ Նշվում է, որ ԻՊ առաջնորդը սպանվել է Մոսուլում։

Երբ բեռնատարը մտնում է այդ թունելի մեջ, խեղճ լոռեցիները սարսափում են

ԱԺ-ում մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2016 թվականի հունվարի 26-ին Երևանում և 2016 թվականի հունվարի 29-ին Լյուքսեմբուրգում ստորագրված «Հայաստանի Մ6 միջպետական ճանապարհ» ֆինանսական պայմանագրի քննարկումը: Նախագծի հիմնական զեկուցող Տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը շեշտեց՝  պայմանագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 51.000.000 եվրո գումարի չափով փոխառություն […]

Մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն. Վախթանգ Միրումյան /վիդեո/

«Մենք նպատակ չունենք սոցիալական լարվածություն թույլ տալու, որ դրանից էլ վախենանք կամ չվախենանք: Մենք ասում ենք, որ եթե խնդիր կա, եկեք այդ խնդիրները քննարկենք, մենք որևէ խնդիր չենք տեսնում: Մենք ի սկզբանե հակված չենք ստեղծել սոցիալական լարվածություն: Մեր խնդիրը սոցիալական խնդիրները կանոնակարգելն է»,-  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: Անդրադառնալով սոցիալական […]

Եթե նրանք չկրակեն, մերոնք չեն կրակի. քաղաքագետ

«Ես չեմ կարող բացառել, որ նախագահների հանդիպումից հետո ռազմական լարվածություն չի լինի: Որպես քաղաքագետ` կարող եմ ասել, որ ադրբեջանցիները պատճառ ունեն կրակելու առաջինը, եթե նրանք չկրակեն, մերոնք չեն կրակի, դա հասկանալի է»,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշել է  Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպմանը` քաղաքագետը նկատել է, որ հանդիպումն արդեն իսկ արդյունք է […]

Ամերիկահայերը ցավակցություն են հայտնում զոհվածների ընտանիքներին

Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար) կիրակի, հունիսի 12-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Օռլանդո քաղաքում §Իսլամական պետության¦ խմբավորման հետևորդի կողմից կատարված զանգվածային հրաձգության կապակցությամբ հետևյալ հաղորդագրությունն է տարածել: Ամերիկայի հայկական համագումարը և համայն ամերիկահայերը սգում են Օռլանդոյի սպանդի զոհերի կորուստը, որ Միացյալ Նահանգների պատմության մեջ ամենամահաբերն էր: Մենք աղոթում ենք զոհերի, նրանց ընտանիքների և ընկերների համար: Համագումարը դատապարտում […]

Կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները. Լևոն Զուրաբյան

«Ես կարծում եմ՝ արդեն կարելի է վերսկսել «4+4+4» ֆորմատով բանակցությունները և հենց նորություն ունենամ այդ կապակցությամբ ձեզ կհայտնենք»,-այսօր ԱԺ-ում  լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:  Լ. Զուրաբյանը  չցանկացավ կանխատեսումներ անել, ապա հորդորց ժամանակից առաջ չընկնել: «Ես ձեզ երաշխիք եմ տալիս՝ ՀԱԿ-ը չի համաձայնվի որևէ բանի, որին դուք համաձայն չլինեք: […]

Ես վերադասից եմ ստանում իմ հրամանը. Գևորգ Սաֆարյանի գործով տուժած հրեշտակապետը անկեղծացավ

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական այսօրվա նիստում պաշտպանական կողմի հարցերին գործով տուժող Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան Գեղամ Խաչատրյանը հիմնականում «Այդպես եմ հիշել, այդպես եմ պատասխանել»,  «Չեմ հիշում» պատասխանները հնչեցրեց: Գեղամ Խաչատրյանի այդ պատասխանները դատական նիստերի դահլիճում գտնվողների մոտ վրդովմունք առաջացրեց: «Ինչպես եք այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված