30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիսան»-ի վարորդը վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդուն, ապա բախվել «Ֆոլքսվագենին»

Հունիսի 14-ին, ժամը 09.20-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մ.Բաբաջանյան փողոցի թիվ 38 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 34-ամյա տղամարդու եւ բախվել նույն հասցեում կայանված, վերջինիս պատկանող «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենային: Վրաերթի ենթարկված տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

ՀՀ-ում հանքարդյունաբերության ոլորտում թափանցիկության բարձրացմանն ուղղված նոր գործընթաց կսկսվի

Հանքարդյունահանող կազմակերպությունները և քաղաքացիական հասարակությունը ընտրել և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (Extractive Industries Transparency Initiative) շրջանակներում բազմաշահառու խումբ ստեղծելու նպատակով ՀՀ կառավարությանն են ներկայացրել իրենց թեկնածուների անունները: Ընդ որում, համաձայն միջազգային այս նախաձեռնության պահանջի, կառավարությունը չէր կարող միջամտել կամ չափաորոշիչներ հաստատել թեկնածուների ընտրության հարցում: Ուստի թե՛ քաղաքացիական հասարակությունը, թե՛ հանքարդյունահանող կազմկերպություններն իրենց թեկնածուներին պետք է […]

Համայնքների խոշորացման գործընթացում կլինեն մարդկային, մասնագիտական կարողությունների հետ կապված խնդիրներ․ Վաչե Տերտերյան

ԱԺ-ում շարունակվում է համայնքների խոշորացման հարցի քննարկումը: ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը հիմնական  զեկուցող Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց։ Զաքարյանը    հետաքրքրվեց` կբավականացնե՞ն արդյոք կադրային ռեսուրսները համայնքների խոշորացումը պրոֆեսիոնալ մակարդակով իրականացնելու համար, ինչպես նաև ֆինանսական ռեսուրսները միավորելու և արդյունավետ կառավարելու համար: Պատգամավորը խնդրեց բացատրել՝ 108 համայնքներն արդյո՞ք պատրաստ են խոշորացման, թե շատ ու […]

Մայր Աթոռը հրավիրում է ներկա գտնվելու Հռոմի Պապի Բարիգալստյան արարողությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հունիսի 24-ին հրավիրում է իր զավակներին մասնակցելու Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Բարիգալստյան` Հրաշափառի արարողությանը, որը տեղի կունենա ժամը 15.35-ին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Մուտքն ազատ է:

Անկարան Մոսկվայից ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում

Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Նուման Քուրթուլմուշը հույս է հայտնել, որ Ռուսաստանից դրական ազդակներ կստանան և կարճ ժամանակում երկկողմ հարաբերությունները կբարելավվեն: Իսկ նման ակնկալիքի համար Քուրթուլմուշը հիշեցրել է նախագահի ու վարչապետի մակարդակով ռուս գործընկերներին Թուրքիայից հղված շնորհավորական նամակների մասին: Իսկ առիթը Ռուսաստանի օրվա՝ հունիսի 12-ի պետական տոնակատարություններն էին: Փոխվարչապետը, անդրադառնալով թուրքական օդուժի կողմից ռուսական կործանիչի […]

Լրջագույն պրոբլեմներից մեկը մասնավոր հատվածում աշխատավարձերի ստվերայնությունն է. Աղվան Վարդանյան

«Եթե մենք տրվենք ֆինանսական կառույցների ուղղակի ճնշմանը, ապա այդ ճնշումները կարող են վաղն ավելի խիստ լինել, որովհետև հարկային բեռն ավելանում է, և խնդիրներ կան, որոնք առնչվում են մեր տնտեսական համակարգին»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքի նախագծին: Վերջինս պնդեց՝ անընդունելի է այն մոտեցումը, ըստ որի՝ Հարկային […]

Կառավարությունը մարզպետին կպատժի՞ գյուղապետին «դուռակ լակոտ» անվանելու համար․ Փաշինյան

ԱԺ-ում համայնքների խոշորցման հարցի շրջանակում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին: Փաշինյանը շեշտեց՝ պիլոտային ծրագրից պետք է արվեին հետևություններ, սակայն պիլոտային ծրագրից դեռ մի քանի ամիս է անցել, և չեն հասցրել լիարժեք հետևություններ անել: «Ստացվում է, որ կադրերի կրճատում ենք անում` գյուղապետների ու գյուղապետարանի աշխատակիցների, ուստի` որտեղի՞ց վստահություն, որ էս խոշորացումն արդյունավետություն […]

15-ամյա արմավիրցին սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել մանկահասակ երեխաների նկատմամբ

Մանկահասակ երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, նախնական քննությամբ ձեռք են բերվել բավարար տվյալներ, որ Արմավիրի մարզի 15-ամյա բնակիչը, օգտվելով 5-ամյա եւ 9-ամյա երեխաների՝ տարիքով պայմանավորված՝ կամարտահայտության եւ գործողությունների նշանակությունն ընկալելու ունակությունից զրկված լինելու հանգամանքից, 2015 թ. նոյեմբերին նրանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

Ամենաընթերցված