Ոստիկանության զորքեր. 24 տարվա արժանապատիվ ծառայություն հանուն օրենքի և ժողովրդի
Հունիսի 21-ին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարության շարահրապարակում տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն՝ նվիրված ոստիկանության զորքերի կազմավորման քսանչորսերորդ տարեդարձին: Հանդիսությանը մասնակցում էին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը, ոստիկանության բարձրաստիճան սպաներ, հյուրեր: Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերը կազմավորվեց Արցախյան ազատամարտի հերոսական օրերին՝ աշխարհազորի հետ պաշտպանելով մեր երկրի սահմանները, երկրի ներսում պայքարելով զինված հանցախմբերի դեմ, պահպանելով հասարակական կարգն ու քաղաքացիների […]