08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Հետաձգվել է Լեւոն Հայրապետյանի բողոքը քննող դատական նիստը՝ նրա ինքնազգացողության վատացման պատճառով

Մոսկովյան քաղդատարանը հետաձգել է գործարար Լեւոն Հայրապետյանի ներկայացրած բողոքը քննող նիստը, քանի որ Հայրապետյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է։ Այդ մասին Հայրապետյանը հայտնել է դատավորներին նիստի ժամանակ, որին մասնակցում էր քննչական մեկուսարանից՝  տեսակապի միջոցով, գրում է ТАСС-ը։ Դատարանի որոշմամբ՝  նրա մոտ բժիշկ են կանչել, նիստը շարունակելու մասին որոշումը կընդունվի Հայրապետյանի բուժզննումից հետո:  

Թեժ իրավիճակ դատարանի մոտ

Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն կիրառելու մեջ մեղադրվող  Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստը այսօր մեկնարկեց միջադեպով: Դատարանը մի քանի քաղաքացու  թույլ չտվեց ներկա գտնվել դատաքննությանը, քանի որ նրանք խանգարել են նախորդ դատական նիստերը: Քաղաքացիները  Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց  են: Նրանք պահանջում են իրենց թույլ տալ մտնել […]

Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունը քաղաքական ենթատեքստ չունի. ՀՀԿ պատգամավոր/վիդեո/

ԱԺ ՀՀԿ  խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը վստահեցնում է, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալումը քաղաքական ենթատեքստ չունի: Այսօր՝ հունիսի 22-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ Գագիկ Մելիքյանը նկատեց, որ  նման խոսակցությունները թերևս ընդամենը մամուլի կողմից շպրտվող հայտարարություններ են: ՀՀԿ-ական պատգամավորի խոսքով՝ ձերբակալությունը կատարվել է իրավապահների կողմից, քանի որ դա քրեական դաշտում է: Մանրամասները՝ տեսանյութում:  

Մոսկվայում վերջին հրաժեշտը կտան ճամբարում զոհված երեխաներին /վիդեո/

Այսօր Մոսկվայում հրաժեշտ կտան դպրոցականներին, որոնք զոհվեցին Կարելիայի ճամբարում։ Հիշեցնենք, որ Սյամօզերոյում դպրոցականներով լի նավակները շրջվել էին, ինչի հետեւանքով մոսկվացի 13 երեխա մահացավ, եւս մեկ երեխայի ճակատագիրն անհայտ է։   Երեխաների հուղարկավորությունը տեղի կունենա Մոսկվայում եւ մերձմոսկովյան շրջաններում։

Գալուստ Սահակյանն ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներին

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 22-ին ընդունել է Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության նախագահ Սերխիո Նահապետյանի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Ռամկավար ազատական կուսակցության բազմամյա պատմությանը, կարեւորել նրանց անցած ուղին, ձեռքբերումները եւ դերը Սփյուռքի հայապահպանության գործում: ԱԺ նախագահը բարձր է գնահատել հայ ժողովրդի համար կարեւորագույն հարցերի՝ Հայոց ցեղասպանության ճանաչման […]

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով 2016թ. հունիսի 22-ին Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով։ ՀՀ Քննչական կոմիտեից  հայտնում են, որ հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը եւ համակողմանի ու անաչառ քննության կապակցությամբ հասարակության մեջ ձեւավորված ակնկալիքները՝ տեղեկացնում ենք, որ նախնական քննությամբ բավարար ապացույցներ են ձեռք […]

Արամ Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է՝ ստեղծված մթնոլորտի պատճառով. armtimes.com

12:50 Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հաստատում է Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցի չեղարկման մասին լուրը: Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը հայտարարել է, որ այս օրերին Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Հայաստան չի ժամանելու: 11:20 Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը Հայաստան չեղարկվել է: Տեղեկությունը  armtimes.com -ին  հայտնեց Ստամբուլում հրատարակվող «Ժամանակ» […]

Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն․ Սարկոզի

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլաս Սարկոզին կրկին անգամ դեմ է արտահայտվել Թուրքիայի եվրաինտեգրմանը: Թուրքական «Milliyet» թերթի կայքի տեղեկացմամբ՝ Սարկոզին մասնավորապես ասել է. «Թուրքիան խոշոր քաղաքակրթություն է: Անհրաժեշտ է, որ մենք աշխատենք Թուրքիայի հետ, երկխոսության մեջ լինել: Սակայն ես միանշանակ համոզված եմ, որ Թուրքիան պատրաստ չէ Եվրամիության անդամ դառնալուն»: Ֆրանսիայի նախկին նախագահը Թուրքիայի՝ ԵՄ լրիվ անդամակցության փոխարեն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված