08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

ԱԱԾ-ն տնօրենի նոր տեղակալ ունի

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Գարեգին Մխիթարյանն ազատվել է ԱԱԾ տնoրենի տեղակալ – հետախուզության գլխավոր վարչության պետի պաշտոնից: ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել է Ստեփան Մելքոնյանը: Համապատասխան հրամանագրում, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաuտանի Հանրապետության Uահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով եւ հիմք ընդունելով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մաuին» Հայաuտանի Հանրապետության […]

Բերման են ենթարվել 3 հոգի, այդ թվում Սյուզան Սիմոնյանը

Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմացից քիչ առաջ 3 անձ է բերման ենթարկվել: Հիշեցնենք, որ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ժիրայր Սեֆիլյանին սատարելու համար նրա համախոհները հավաքվել են դատարանի առջեւ, որտեղ այժմ քննվում է Սեֆիլյանին կալանավորելու հարցը: Թե ինչու են բերման ենթարկվել երեք անձ, դեռեւս հայտնի չէ: Նշենք, […]

Պետերբուրգի գագաթաժողովին ԼՂ հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել. Նալբանդյան

Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծմանը վերաբերող որևիցե պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը, երբեք չի մասնակցել որևէ բանակցությունների։ Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովը բացառություն չէր։ Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով«Արմենպրես» լրատվական գործակալության հարցին: -Իր մտքի գոհարներով հայտնի Արդբեջանինախագահականի պաշտոնյա ՆովրուզՄամեդովը հանդես է եկել պետերբուրգյանհանդիպման […]

Հռոմի Պապին դիմավորումը ծիրանով եւ լավաշով

Հռոմի Ֆրանցիսկոս Պապին հունիսի 24-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում կդիմավորեն հայկական լավաշով եւ ծիրանով: Այս մասին այսօր` հունիսի 22-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը: «Հռոմի պապին դիմավորելու արարողակարգում կան լրացուցիչ տարրեր` մանկական երգչախումբ եւ ժամանման պահին հայկական ծիրանի ու լավաշի մատուցում հայ մանուկների կողմից»,- ասաց Վիգեն Սարգսյանը: Եռօրյա այցի […]

Նշանակալի է Էռնեկյանի ավանդը. Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին: Նախագահի մամուլի գրասենյակից  հայտնում են, որ Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում եւ հանդիպման պատեհ առիթով եւս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ եւ […]

Հույսով եմ նայում Հռոմի պապի այցին. Սոս Գիմիշյան

  ‹‹Հռոմի Պապի այցը ՀՀ,  մեծագույն երևույթ է: Դա շատ կաևոր բան է: Դա մեծ նշանակություն կունենա նաև մարդկության զարգացման հարցում››, – Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը: Վերջինս հույս հայտնեց, որ Հռոմի Պապի այցելությունը գուցե իր հետ դրական երևույթներ բերի: ‹‹Ես հույս ունեմ, որ դա պետք է նպաստի այն լավ […]

Սկզբում 5 շրջան կազատվի, հետո՝ եւս երկուսը․ Նովրուզ Մամեդով

Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին տեղի ունեցած եռակողմ հանդիպման ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի նախարարներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը պայմանավորվել են փուլ առ փուլ լուծել ԼՂ հիմնահարցը։ Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը ANS հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է  eadaily.com-ը։ «Հանդիպման ժամանակ նախապատվություն է տրվել հակամարտությունը փուլային եղանակով լուծելու։ […]

Թեժ իրավիճակ Հանրապետության հրապարակի տարածքում /ֆոտո/

  Հռոմի պապի այցին ընդառաջ կազմակերպվող  միջոցառումների հետ կապված՝ արդեն իսկ խառնաշփոթ է ստեղծվել մայրաքաղաքի կենտրոնում: Հանրապետության հրապարակում անցկացվում են նախապատրաստական աշխատանքներ: Երթևեկությունը մասնակի կասեցվել է: Արդյունքում Հանրապետության հրապարակի հարակից փողոցներում  (Նալբանդյան, Աբովյանի, Արամի) առաջացել են խցանումներ:    

Սերժ Սարգսյանը ԱԱԾ տնօրենի նոր տեղեկալ է նշանակել

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 125-րդ կետը` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ Ս.ՍԱՐԳՍՅԱՆ 2016թ. Հունիսի 22 Երևան […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված