«Հանուն խոսքի ազատության». խմբագիրները բողոքի ակցիա կիրականացնեն
Մի շարք լրատվամիջոցներ հայտարարություն-ծանուցում են հրապարակել, որում ասվում է. «Օգոստոսի 10-ին ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակում տեղի կունենա հավաք՝ «Հանուն խոսքի ազատության»: Բողոքի ակցիան նախաձեռնել են հայաստանյան առաջատար լրատվամիջոցների մի խումբ ղեկավարներ՝ ոչ ասելու բռնություններին, դատապարտելու լրագրողների դեմ իրականացվող հարձակումները, պահանջելու անհապաղ պատժել լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտողներին: Ազատության հրապարակում նախատեսվում է ընթերցել հայտարարության տեքստ, որը բաց […]





































