04 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Արտակարգ դեպք Վայոց ձորում. Մեղուները դուրս են եկել փեթակից եւ սկսել խայթել տան անդամներին

Վայոց ձորի մարզում մեղվի փեթակն ընկել է, բացվել, ինչի հետեւանքով մեղուները սկսել են խայթել տան անդամներին:

Ինչպես հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, օգոստոսի 9-ին, ժամը 23.18-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Արսենյան նրբանցքի տներից մեկի մեղվի փեթակը տեղափոխելիս ընկել եւ բացվել է, ինչի հետեւանքով մեղուները խայթում են տան անդամներին, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մեղուների խայթոցից տուժել է 41-ամյա Հ. Մ.-ը:

Փրկարարները կարգավորել են փեթակը եւ տուժածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ