12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Սնանկանում է. Ժողովուրդ

«Մեզ հայտնի դարձավ, որ «Գրեյթ Վելի» ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում: Ի դեպ, ընկերությունը սնանկ ճանաչելու պահանջով Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էին դիմել ընկերության աշխատակիցները: Մասնավորապես, դատարան էին դիմել ընկերության իրավաբանը, հաշվապահը, կոմերցիոն բաժնի ղեկավարը եւ այլ պաշտոն զբաղեցնող աշխատակիցներ:

Բանն այն է, որ ընկերությունը չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, իսկ նրանք տեւական ժամանակ ակցիաներ էին անցկացնում՝ աշխատավարձերը վճարելու պահանջով: Եվ դատարանը բավարարել է աշխատակիցների պահանջը՝ այս տարվա փետրվարին սնանկ ճանաչելով ընկերությունը: Հիշեցնենք, որ այս ընկերությունը պատկանում է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանին»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ