18 Մարտի, Չորեքշաբթի, 2026
KFC

Այս տարի ավտովթարների հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել 2794 մարդ

Այս տարվա ընթացքում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 150 եւ վիրավորվել 2794  քաղաքացի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 30-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանը։ «ՀՀ-ում այսօրվա դրությամբ ունենք կայուն վթարայնության վիճակ, վիճակը կարելի է գնահատել բավարար, քանի որ վերջին հինգ տարիներին տարեցտարի աճող տենդենցի պայմաններում այսօր  […]

Էջմիածնի քաղաքապետը չեմպիոնավարի ընդունելություն է կազմակերպել/վիդեո/

Մի լրատվամիջոց կա, որի ուշքը գնում է Էջմիածնի քաղաքապետին եւ քաղաքապետարանի աշխատանքն անհիմն, առանց փաստարկների քննադատելու համար: Շահագրգռությունն ակնհայտ է, սակայն, քանի որ քննադատելու փաստական ոչինչ չունի, ամեն անգամ մի պատմություն է հորինում: Հերթական զրպարտությունն էլ այն էր, թե իբր Էջմիածնի քաղաքապետարանը չի կազմակերպել էջմիածնեցիների կողմից օլիմպիական չեմպիոնների դիմավորումն օդանավակայանում: Բոլոր էջմիածնեցիք, այդ թվում` քաղաքապետարանի […]

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային աճուրդների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են: Այդ մասին են վկայում աճուրդների տվյալները, գրում է gazeta.ru-ն: Նյու Յորքի NYMEX բորսայում WTI ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գներն աճել են 0,38 տոկոսով՝ հասնելով բարելի համար 47,16 դոլարի: Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի հոկտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,26 տոկոսով՝ հասնելով […]

Գարեջրի օգտակար հատկությունները

Գարեջուրը հին ալկոհոլային ըմպելիք է, որ դեռ հայտնի է եղել հին Եգիպտոսում, հին Բաբելոնում և Հայաստանում։ Գարեջուրն պատմության մեջ առաջին անգամ հիշատակվում է Քսենոփոնի ”Անաբասիս” աշխատությունում, որը գրվել է մեր թվարկությունից առաջ V դարում, այնտեղ առաջին անգամ Քսենոփոնը նշում է, որ գարեջրին ինքը հանդիպել է Հայաստանում։ Գարեջուրը, ըստ տարածվածության,  աշխարհում երրորդ ըմպելիքն է` ջրից և թեյից հետո, իսկ որպես ալկոհոլային […]

Սուտ մատնություն՝ Վարդենիսում

Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները օգոստոսի 29-ին, ժամը 17.25-ին, Իջևան քաղաքում հայտնաբերել և բերման են ենթարկել 1978 թ. ծնված Գարիկ Ա.-ին, որը օգոստոսի 25-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:

Իտալիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 292-ի

Իտալիայում 6 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 292-ի, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը: Նշվում է, որ երկրաշարժից ամենից շատ տուժած Ամտրիչե քաղաքում տների փլատակների տակից փրկարարներն այսօր հանել են ևս երկու մարդու դի: Այդ շրջանում զոհերի թիվը հասել է 231-ի: Եվս տաս մարդ անհետ կորած է համարվում: Տեղի իշխանությունները 3-4 ամսվա ընթացքում պլանավորում են […]

Խոշոր հրդեհ Լենինգրադյան փողոցում, կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից

Քիչ առաջ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լենինգրադյան փողոցին հարակից դաշտամիջյան հատվածում կիսախարխուլ շինությունում խոշոր հրդեհ է բռնկվել և այն տարածվում է։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են հրշեջ-փրկարարական մի քանի խմբեր, ովքեր մեծ դժվարությամբ փորձում են կրակի տարածումը կանխել։ Տեղանքը բավականին դժվարանցանելի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված