19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Ջուր չի լինի

«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 30-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Երզնկյան եւ Աբգար Թագավորի փողոցների, Կիեւյան փող. 18, 20, 22, 24, 26 համարների եւ Կիեւյան 2-րդ նրբանցքի,  Օրբելի փող. 8, 10, 12, 14, 16, 18, 29, 31 համարների, Կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության ԳՀԻ […]

ԼՂՀ Պաշտպանության բանակից հայտնում են

Օգոստոսի 29-ի լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 18 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 90 կրակոց: ԼՂՀ ՊԲ-ից  հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում պահպանել են հրադադարի ռեժիմը եւ պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Արցախցի ուսուցչուհին մեկ պահանջ ունի /վիդեո/

«Հայրենիքը, որը սկսում է սահմանից` գիտակցում է յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր հայ: Ես ուրախ եմ, որ մեր ամբողջ հայությունը` Հայաստան. Սփյուռք և Արցախ մեկ ամբողջ են և միասնություն: Բոլորս մեկ բռունցք ենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մարտակերտի թիվ 1 դպրոցի պատմության ուսուցչուհի Արշալույս Գաբրիելյանը: Արշալույս Գաբրիելյանը իր աշակերտներից միայն մեկ բան է պահանջում` ամուր կանգնել հայրենի […]

Սեպտեմբեր ամսվա կլիմայական բնութագիրը և ամսական կանխատեսումը

Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է 150C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, […]

28 ամյա երիտասարդ է դանակահարվել.վիճակը ծանր է

Երեւանում օգոստոսի 28-ին տեղի է ունեցել դանակահարություն: Օգոստոսի 28-ին, ժամը 02:00-ի սահմանում Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի բնակիչներից մեկը կտրած-ծակած վերքերով տեղափոխվել է հիվանդանոց: 28-ամյա տղամարդն ի վիճակի չի եղել ցուցմունք տալու: 28-ամյա Տ. Շ.-ն գտնվում է հիվանդանոցի Վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը գնահատվում է  ծանր:

Վանաձորի քաղաքապետը հեռանալիս միտումնավոր «լավություն» է արել աշխատողներին.ՀԺ

«Վանաձորի քաղաքապետարանում, մեր տեղեկություններով, տեւական ժամանակ աշխատողները աշխատավարձ չեն ստացել։ Բանն այն է, որ հեռանալուց առաջ քաղաքապետ Սամվել Դարբինյանը բարձրացրել է աշխատավարձերը, բայց չի ապահովել վճարումը։ Ինքը Դարբինյանը, մեր զրույցում ասաց, թե այդ պարտքը կուտակվել է այն պատճառով, որ հողի հարկի եւ գույքահարկի հիմնական հավաքագրումը տեղի է ունենում տարեվերջին։ Երբ հավաքագրվի, աշխատավարձի պարտքը կմարվի։ Մեր […]

Աղավնաձորում երեխաներին դպրոց չեն ուղարկելու ի նշան բողոքի. ՀԺ

«Վայոց ձորի մարզի Աղավնաձոր գյուղում խաղողը դեռ չի հասել, սակայն խաղողագործները բողոքի ակցիա են իրականացնելու։ Գյուղի դպրոցականներին և մանկապարտեզի սաներին սեպտեմբերի 1-ին չեն ուղարկելու դասերի, քանի որ նախորդ տարվանից վերամշակող ընկերությունները դեռ չեն վճարել գյուղացիներից գնված խաղողի գումարները։ «Սեպտեմբերի 1-ին մենք երեխաներին չենք ուղարկելու դպրոց, դա բողոքի մի ձև Է, մենք երբ ճանապարհ Էինք փակել, […]

Առաջին ատյանի դատարանների դատավորներին «պադստավկա» են արել.Հրապարակ

«Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների դատավորները նեղսրտած են: Բանն այն է, որ «Սասնա ծռերի» անդամներին եւ այդ օրերի ակցիաների կազմակերպիչներին ձերբակալելիս ու դատարան կալանքի սանկցիայի համար դիմելիս ապացույցների խնդիր է եղել, հաճախ կալանքի սանկցիա են տվել պարզապես նախաքննական մարմնի գրության եւ վերեւից իջած հրահանգի պատճառով: Եվ այս դեպքերի միջազգային խիստ արձագանքի պարագայում դժվար է մարդկանց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

Ամենաընթերցված